Պահք

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, Թ. 1-16

Ճշմարիտն եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում, – խղճմտանքս է ինձ վկայում Սուրբ Հոգով, որ մեծ տրտմութիւն է ինձ եւ անհատնում ցաւ՝ իմ սրտին, – որովհետեւ ես ինքս երդումով փափագում էի նզովուել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար, որ իսրայէլացիներն են. նրանցն է որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրէնսդրութիւնը, պաշտամունքը եւ խոստումը. նրանցն են նահապետները, նրանցից է նաեւ Քրիստոս՝ ըստ մարմնի. եւ նա՛ է բոլորի վրայ յաւիտեանս օրհնեալ Աստուած: Ամէն: Կարելի չէ, որ Աստծու խօսքը գետնին մնայ. որովհետեւ ոչ բոլոր նրանք, որ Իսրայէլի ցեղից են, իսրայէլացիներ են: Ոչ էլ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, որդիներ են. այլ՝ Իսահակի անունո՛վ քո սերունդը պիտի կոչուի, այսինքն թէ՝ մարմնի որդինե՛րը չեն, որ Աստծու որդիներ են, այլ խոստման որդիներն են համարւում որպէս սերունդ. քանզի այս է խոստումը, որ ասում է, թէ՝ Այս ժամանակում պիտի գամ, եւ Սառան որդի պիտի ունենայ: Եւ ոչ միայն այսչափ. այլ նաեւ Ռեբեկան, որ յղացաւ մեր հայր Իսահակից նոյն անկողնում, որովհետեւ, քանի դեռ տղաները չէին ծնուել, եւ քանի դեռ բարի կամ չար բան չէր գործուել (որպէսզի Աստծու ծրագիրը ըստ ընտրութեան հաստատուի ոչ թէ գոր ծերից, այլ՝ նրանից, ով կոչեց), – նրան ասուեց, թէ աւագը կրտսերին պիտի ծառայի. ինչպէս գրուած էլ է, թէ՝ Յակոբին սիրեցի եւ Եսաւին ատեցի: Իսկ արդ, ի՞նչ ասենք. միթէ կա՞յ անարդա րութիւն Աստծուց: Քա՛ւ լիցի. որովհետեւ ասում է Մովսէսին. Պիտի ողորմեմ, ում ողորմելու եմ. եւ պիտի գթամ, ում գթալու եմ: Ուրեմն դա կախում չունի նրանից, ով կամենում է եւ ոչ էլ նրանից, ով ջանում է, այլ՝ Աստծուց, որ ողորմում է:

Ավետարան ըստ Մատթեոսի, ԺԳ. 1-8

Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին: Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում. «Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ: Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ: Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին: Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԱՁ. Պահք։

Օրհ. աձ. Հայր բազումողորմ: Հրց. Աղցմի. աձ. Երգէին մանկունքն։ Մնկ. Ապշ. աձ. Զառաւօտու զօրհներգութիւնս: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն:

Յերեկոյին Հմբ. աձ. Ինձ օգնութիւն եւ Համբարձի։

Նախատօնակ։ Շրկ. ակ. Որք զարդարեցին, իւր սարօքն։


Նախատոնակի առնչյալ առաջարկում ենք ընթերցել.

Նախատոնակ։

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: