Պահք

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 5․ 12-21

Ինչպէս որ մէկ մարդով մեղքը աշխարհ մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին, քանզի մինչեւ օրէնքը մեղքը աշխարհում կար. բայց մեղքը մեղք չի համարւում, ուր չկայ օրէնք, սակայն մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէս նոյնիսկ նրանց վրայ, որոնք Ադամի յանցանքի նման յանցանք չգործեցին, Ադամի, որը օրինակն է նրա, որ գալու էր։ Բայց շնորհն այնպէս չէ, ինչպէս յանցանքը. որովհետեւ, եթէ մէկի յանցանքով շատեր մեռան, որչա՜փ եւս առաւել Աստծու շնորհները եւ պարգեւները մէ՛կ մարդու՝ Յիսուս Քրիստոսի շնորհով աւելացան շատերի մէջ։ Եւ այս պարգեւները այնպէս չեն, ինչպէս որ է մէկ մարդու մեղքի հետեւանքը. որովհետեւ մէկի մեղքի դատաստանը դատապարտութիւն բերեց, իսկ շնորհը գործուած շատ մեղքերի արդարութիւն բերեց. արդարեւ, եթէ մէկ մարդու յանցանքով մահը թագաւորեց միայն այդ մէկով, որչա՜փ եւս առաւել նրանք, որ շնորհի առատութիւն եւ արդարութեան պարգեւներ են ստանում, կեանքի մէջ պիտի թագաւորեն միակ Յիսուս Քրիստոսի միջոցով։ Ապա ուրեմն, ինչպէս մէկ մարդու յանցանքով բոլոր մարդիկ դատապարտութեան մատնուեցին, նոյնպէս եւ մէկի արդարութեամբ բոլոր մարդիկ պիտի հասնեն կեանքի արդարութեան շնորհին, որովհետեւ, ինչպէս մէկ մարդու անհնազանդութեամբ շատ մեղաւորներ եղան, նոյնպէս եւ մէկի հնազանդութեամբ շատ արդարներ պիտի լինեն։ Բայց օրէնքը մէջտեղ ընկաւ, որպէսզի յանցանքները բազմանան. որովհետեւ, ուր որ մեղքը շատացաւ, շնորհն առաւել եւս շատացաւ։ Ինչպէս որ մեղքը թագաւորեց մահուան մէջ, նոյնպէս եւ շնորհը պիտի թագաւորի արդարութեամբ մինչեւ յաւիտենական կեանք մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով։

Ավետարան ըստ Մատթեոսի, 11․ 25-30

Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին։ Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ։ Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել։ Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։

 

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԳՁ. Պահք։

Օրհ. Ապշ. գձ. Զերծո զիս: Հրց. բձ. Որ թագաւորդ ես: Մնկ. Խաչի գձ. Անուանեալ փայտ։ Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմբ. գձ. Զօրհներգութիւնս եւ Պահապան:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: