Պահք

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի նամակը հռոմայեցիներին, 3. 19-23

Իսկ արդ, ո՞ւր է մնում պարծենալը. ի չիք դարձաւ. ի՞նչ օրէնքով. գործերի՞ օրէնքով. ո՛չ, այլ հաւատի օրէնքով, որովհետեւ մենք ընդունում ենք, որ մարդը հաւատով է արդարանում առանց օրէնքի գործերի։ Աստուած միայն հրեաների՞նն է եւ հեթանոսներինը՝ ո՞չ. այո՛, հեթանոսներինն էլ է, քանի որ մէ՛կ Աստուած կայ, որ արդարացնում է հաւատի միջոցով եղած թլփատութիւնը, ուրեմն եւ՝ անթլփատութիւնն էլ՝ նոյն հաւատով։ Արդ, այս հաւատով միթէ ի չի՞ք ենք դարձնում օրէնքը. քա՛ւ լիցի. ընդհակառակն, օրէնքն ենք հաստատում։

Ավետարան ըստ Մատթեոսի, 9. 9-15

Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»։ Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետեւից։ Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ։ Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»։ Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին։ Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին։ Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա ծոմ կը պահեն։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Պահք։

Հրց. Ապշ. աձ. Որ հայիս քաղց.։ Քրզ. Փառաւորեսցուք։ Մնկ. բկ. Արթունք եւ պատրաստք: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն:

Նախատօնակ։ Շրկ. գձ. Զմարգարէ բարձրելոյն, իւր սարօքն։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: