ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Պողոս Առաքյալի նամակը գաղատացիներին, 1. 1-10
Պօղոսը՝ առաքեալ, ո՛չ մարդկանց կողմից և ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Յիսուս Քրիստոսի միջոցով և Հայր Աստծու, որ յարութիւն տուեց նրան մեռելներից, և բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիների՛դ. շնո՜րհ ընդ ձեզ և խաղաղութի՜ւն Հայր Աստծուց և մեր Տէր Յիսուս Քրիստոսից, որ իր անձը տուեց մեր մեղքերի համար, որպէսզի մեզ փրկի ներկայ այս չար աշխարհից ըստ Աստծու և մեր Հօր կամքի, նրան փա՜ռք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
Զարմանում եմ, որ այդպէս շուտ լքում էք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ և դառնում էք դէպի ուրիշ աւետարան, բայց ուրիշ աւետարան չկայ. կան ոմանք, որ խռովութիւն են սերմանում ձեր մէջ և ուզում են շուռ տալ Քրիստոսի Աւետարանը։ Եթէ նոյնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ աւետարանի ձեզ աւելին, քան այն, որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովեա՛լ լինի։ Ինչպէս աւելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձեալ ասում եմ. «Եթէ մէկն աւետարանի ձեզ աւելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովեա՛լ լինի»։ Արդ, մարդկա՞նց եմ ձգտում հաճոյացնել, թէ՞ Աստծուն. կամ մարդկանց հաճելի լինե՞լ եմ ուզում։ Եթէ ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառայ չէի լինի։
Ավետարան ըստ Մարկոսի, 12. 1-12
Եվ սկսեց նրանց հետ առակներով խօսել և ասել. «Մի մարդ այգի տնկեց և նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց և աշտարակ շինեց. ու այն յանձնեց մշակներին և գնաց ուրիշ երկիր։ Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից։ Եվ մշակները նրան բռնելով՝ ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին։ Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, և նրա էլ գլխին հարուածեցին և անարգելով արձակեցին։ Եվ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ՝ սպանեցին. և ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում։ Դեռևս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերևս իմ այս որդուց ամաչեն»։ Իսկ մշակները երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է, եկէք սպանենք սրան, և ժառանգութիւնը մերը թող լինի»։ Եվ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս։ Արդ, այգու տէրը ի՞նչ կանի. կգայ և կսպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կյանձնի։ Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա՛ եղաւ անկիւնաքար»։ Տիրոջ կողմից եղաւ այս, և մեր աչքին սքանչելի է»։ Եվ նրանք միջոց էին փնտռում՝ նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, թէ նա առակը իրենց մասին ասաց։ Եվ թողեցին նրան ու գնացին։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
Պահք։
Օրհ. բձ. Դարձո զցասումն: Հրց. Ապշ. գձ. Գ. Աղցմի. Օրհնեալ ես Տէր եւ։ Մնկ. բձ. Մանկունք Եկեղեցւոյ։ Ժմտ. Որ ըստ ամենայն։ Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն։ Հմբ. բձ. Համբառնալով զաչս:
0 կարծիք