Այսօր առաջարկում ենք ընթերցել.
«Կյանքը զոհել բարեկամների համար» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Զաքարիա մարգարե, 14. 5-11
Պիտի լցուի իմ լեռների ձորը, եւ լեռների այդ ձորը պիտի տարածուի մինչեւ Ասայէլ ու կցուի նրան, պիտի լցուի այնպէս, ինչպէս լցուեց երկրաշարժից՝ Յուդայի երկրի արքայ Օզիայի օրերին: Այն ժամանակ պիտի գայ ու հասնի իմ Տէր Աստուածը, եւ բոլոր սրբերը պիտի լինեն նրա հետ: Այն օրը լոյս չի լինելու, այլ լինելու է ցուրտ ու պարզ օր: Դա պիտի լինի միայն Տիրոջը յայտնի օր. ո՛չ ցերեկ պիտի լինի եւ ո՛չ էլ գիշեր, այլ լոյս պիտի լինի միայն երեկոյեան: Այն օրը կենդանի ջուր է բխելու Երուսաղէմում, նրա մի կէսը պիտի հոսի դէպի առջեւի ծովը, նրա միւս կէսը՝ դէպի ետեւի ծովը, եւ այդպէս է լինելու ամառ ու գարուն: Տէրը թագաւոր պիտի լինի ամբողջ երկրի վրայ. այն օրը Տէրը միա՛կը պիտի լինի, եւ նրա անունը պիտի լինի միա՛կը: Ամբողջ երկիրը անապատից պիտի վերածուի դաշտի՝ Գաբայից մինչեւ Ռեմոն՝ Երուսաղէմի հարաւային կողմը, Հռամը պիտի մնայ իր տեղը՝ Բենիամինի դռնից մինչեւ Առաջին դուռը, մինչեւ Անկիւնների դուռը, Անամայէլի աշտարակից մինչեւ Թագաւորի հնձանները: Նրա մէջ պիտի բնակուեն մարդիկ, այլեւս նզովք չի լինելու, եւ Երուսաղէմը պիտի դառնայ յուսալի:
Պողոս Առաքյալի նամակը փիլիպեցիներին, 2. 5-11
Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ: Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստծու:
Ավետարան ըստ Հովհաննեսի, 19. 10-22
Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու. եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»: Յիսուս պատասխանեց. «Դու իմ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ, ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը աւելի մեծ է»:
Սրանից յետոյ Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել: Իսկ հրեաները աղաղակում էին ու ասում. «Եթէ դրան արձակես, կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսեր»: Իսկ երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ, այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա: Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ»: Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագաւորին խա՞չը հանեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»: Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանուի:
Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան: Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա, որտեղ եւ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս եւ այն կողմից, իսկ մէջտեղում՝ Յիսուսին: Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրայ. եւ գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների թագաւոր»: Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այն տեղը, ուր Յիսուս խաչուեց, քաղաքին մօտ էր (եւ գրուած էր եբրայերէն, լատիներէն եւ յունարէն): Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ հրեաների թագաւոր, այլ՝ ինչ նա ասաց՝ թագաւոր եմ հրեաների»: Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԴՁ. Պահք: Տօն է Ս. Խաչի:
Օրհ. բձ. Անապական, իւր սարօքն։ Մեծ. դձ. Մայր լուսոյ: Քրզ. Ասասցուք։ Մնկ. Խաչի դձ. Գաւազան զօրութեան: Քրզ. Ս. Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա։ Ժմտ. Առաջի պատուական։ Ճշ. շրկ. գկ. Ով քառաթեւ։ Հմբ. գձ. Որ ծագեցեր։ Քրզ. Ս. Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա։
0 կարծիք