Այսօր առաջարկում ենք ընթերցել.
ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻ (Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում» գրքից)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Սոփոնիա մարգարե, 3. 14-18
Հրճուի՛ր, դո՛ւստր Սիոնի, բարձրաձայն աղաղակի՛ր, Երուսաղէ՛մ, ուրախացի՛ր եւ զուարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղէմի, որովհետեւ Տէրը վերացրեց քեզնից քո անիրաւութիւնները, Տէրը քեզ փրկեց քո թշնամիների ձեռքից. Իսրայէլի թագաւորը՝ Տէրը, քո մէջ է, եւ դու այլեւս չարիք չես տեսնի: Այն ժամանակ Տէրը կ՚ասի Երուսաղէմին. «Քաջալերուի՛ր, Սիո՛ն, թող չթուլանան քո ձեռքերը: Հզօրը՝ Տէր Աստուած, քո մէջ է եւ կը փրկի քեզ, ուրախութիւն կը բերի քեզ, կը նորոգի քեզ իր սիրով եւ ուրախ կը լինի քո մէջ զուարճութեամբ, ինչպէս տօնի օրը: Ես կը հաւաքեմ քո ցրուածներին: Վա՜յ ով կը նախատի նրան:
Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 9. 11-15
Իսկ Քրիստոս, որ եկաւ որպէս գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարեալ եւ անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինուած, ո՛չ էլ նոխազների եւ զուարակների արիւնով, մի անգամ ընդմիշտ իր իսկ արեամբ մտաւ սրբարան՝ յաւիտենական փրկութիւն ապահովելով, որովհետեւ, եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը եւ երինջների շաղ տրուած մոխիրը մաքրում են պղծուածներին մարմնի մաքրութեան համար, որչա՜փ եւս առաւել արիւնը Քրիստոսի, – որ յաւիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպէս անարատ պատարագ մատուցեց Աստծուն, – կը մաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպէսզի ծառայէք կենդանի Աստծուն: Ահա թէ ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործուած յանցանքների քաւութեան համար եղաւ, որպէսզի կանչուածները յաւիտենական ժառանգութեան խոստումն ստանան։
Ավետարան ըստ Մատթեոսի, 16. 13-19
Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»: Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»: Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»: Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»: Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
Պահք: Տօն է Ս. Եկեղեցւոյ:
Օրհ. գձ. Ուրախ լեր Սուրբ Եկեղեցի: Հրց. գձ. Այսօր պայծառ, իւր սարօքն: Քրզ. Ասասցուք։ Մնկ. Խաչի գձ. Փայտն կենաց: Զկնի Մանկանցն՝ Քրզ. Սուրբ եկեղեցեաւս, Կեցո, Աղթ. Առ դրան սուրբ տաճարիս։ Ժմտ. Զխաղաղութիւն։ Ճշ. շրկ. գձ. Այսօր ուրախացեալ։ Հմբ. բկ. Անպատումն: Քրզ. Ս. Եկեղեցեաւս, Կեցո, Աղթ. Ի մէջ տաճարիս։
0 կարծիք