Շավիղ ԼԵ.

Հարց. Հիմա հասկացա Աստծու կամքը և բարեգործության ճիշտ ընթացքը, այսուհետև բարեգործություն պիտի անեմ, ուրիշ ի՞նչ պիտի սովորեցնես:

Պատասխան. Սովորելու պակաս բան չմնաց, բայց ձգտիր, որ չծուլանաս, որովհետև դու այժմ հոգևոր կրթություն և սեր ունես բարեգործություն անելու, շատ բարի: Բայց եթե չզսպես կամքդ ու դարձյալ սկսես մեղք գործել, ապա մեղքի մեջ էլ կմեռնես, և բոլոր բարեգործություններդ, որ արել ես, կորստյան կմատնվեն:

Հարց. Դարձյա՛լ նոր խնդիր: Բայց ինչպե՞ս պիտի կորստի մատնվի իմ գործած բարեգործությունը, եթե մեղքի մեջ մեռնեմ:

Պատասխան. Եզեկիել մարգարեն գրում է. «Եթե արդարն իր արդարությունից շեղվի, անարդարություն գործի՝ ըստ անօրեն մարդու կատարած բոլոր անօրենությունների, նրա կատարած բոլոր արդար գործերն էլ չեն հիշվելու: Այն մեղքերի համար, որոնց մեջ նա ընկել է, և այն հանցանքների համար, որ գործել է, դրանց մեջ էլ մեռնելու է» (Եզեկիել ԺԸ 24): Երկրորդ՝ Սիրաք իմաստունը գրում է. «Ինչպես այն մարդը, որ մեղքի պատճառով ծոմ է պահում և դարձյալ գնում ու նույն բանն է անում, ո՞վ կլսի նրա աղոթքը» (Սիրաք ԼԱ 31): Վերջապես Պողոս առաքյալն է գրում. «Քանզի եթե կամավոր կերպով ենք մեղանչում ճշմարտությունն իմանալուց և ընդունելուց հետո, ուրեմն մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում, այլ մնում է դատաստանի ահեղ սպասումը և կրակի կատաղությունը, որ լափելու է Աստծու հակառակորդներին: Մովսեսի օրենքն արհամարհող մեկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայությամբ: Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել Նոր Ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին» (Եբր. Ժ 26-29): Սկզբում կարծես չէիր հավատում ասածիս, սակայն հիմա հասկացար, որ նոր օրենքի դեմ մեղանչողը ի՞նչ սաստիկ պատժի է արժանի:

Հարց. Այդ դեպքում Քրիստոս ինչո՞ւ է ասում. «Մեկ բաժակ սառը ջուր խմեցնողի վարձքը չի կորչի»:

Պատասխան. Այո՛, ճշմարիտ է, Քրիստոսի աշակերտներից մեկին արած փոքրիկ ծառայությունն անգամ անվարձ չի մնա. «Ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի հանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի» (Մարկոս Թ 40): Քրիստոսի այս պատգամը չի հակասում ոչ մարգարեի և ոչ էլ Պողոսի խոսքին:

Հատկորոշիչներ՝ երկնքի, ճանապարհ, շավիղ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից...

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի...

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես,...