Մեծ պահքի ԼԶ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Դանիել մարգարե, 7. 2-27

«Ես՝ Դանիէլս, գիշերային տեսիլքում տեսնում էի, որ, ահա, երկնքի չորս հողմերը բախում էին մեծ ծովը, եւ ծովից դուրս էին գալիս տարբեր կերպարանքով չորս մեծամեծ գազաններ: Առաջինը նման էր թեւաւոր մատակ առիւծի, եւ նրա թեւերը արծուի թեւերի նման էին. ես նայում էի, մինչեւ որ նրա թեւերը թափուեցին, նա պարզ երեւաց գետնին եւ կանգնեց ինչպէս մարդը ոտքերի վրայ, ու մարդու սիրտ տրուեց նրան: Իսկ ահա երկրորդ գազանը նման էր արջի, մի կողմ էր կանգնած եւ երեք կողոսկրեր կային բերանում՝ ժանիքների մէջ: Այսպէս էին ասում նրան. «Ելի՛ր, կե՛ր շատերի մարմինը»: Դրանից յետոյ նայում էի. եւ ահա տեսայ մի այլ գազան ընձի նման. նրա վրայ թռչունի չորս թեւեր կային. գազանը չորս գլուխ ունէր, եւ իշխանութիւն տրուեց նրան: Դրանից յետոյ դարձեալ նայում էի. եւ ահա տեսայ չորրորդ գազանին, որ ահեղ, զարմանալի եւ առաւել հզօր էր. նրա ժանիքները երկաթեայ էին, ուտում-մանրում էր եւ մնացորդները ոտքի տակ կոտրատում: Սա աւելի այլակերպ էր, քան նրանից առաջ բոլոր գազանները. տասը եղջիւր ունէր: Ապշած նայում էի նրա եղջիւրներին. եւ ահա մի ուրիշ փոքրիկ եղջիւր էր դուրս գալիս դրանց միջից. նախկիններից երեք եղջիւրներ թափւում էին նրա առաջ. եւ ահա մարդու աչքերի պէս աչքեր կային այդ եղջիւրի վրայ, նաեւ մի բերան, որ մեծ-մեծ բաներ էր խօսում: Նայում էի, մինչեւ որ աթոռներ դրուեցին, եւ մի Ծերունի նստում էր այնտեղ. նրա հագուստը ձեան պէս սպիտակ էր, նրա գլխի մազերը մաքուր էին գեղմի նման, նրա աթոռը՝ կրակի բոցի նման, եւ նրա անիւները՝ ինչպէս բորբոքուած կրակ: Նրա առաջից հոսում էր կրակէ յորդ մի գետ, հազար-հազարաւորներ պաշտում էին նրան, եւ բիւր-բիւրաւորներ կային նրա առջեւ: Նա ատեան նստեց, եւ գրքերը բացուեցին: Այն ժամանակ ես շարունակում էի նայել այն մեծամեծ խօսքերի պատճառով, որ այդ եղջիւրն էր խօսում, մինչեւ որ գազանը վերացաւ ու կորաւ, եւ նրա մարմինը տրուեց կրակին՝ այրուելու: Միւս գազանների իշխանութիւնը վերացուեց, եւ կեանքի երկարութեան որոշակի ժամանակ տրուեց նրանց: Գիշերային տեսիլքում տեսնում էի, որ, ահա, երկնքի ամպերի միջից գալիս էր մէկը մարդու Որդու նման եւ հասնում Ծերունուն. նա բերուեց նրա առջեւ: Նրան իշխանութիւն, պատիւ եւ արքայութիւն տրուեց. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեն նրան. նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնի, եւ նրա թագաւորութիւնը չի կործանուի: Իմ հոգին սոսկաց իմ մարմնում, իմ՝ Դանիէլիս մէջ, եւ իմ գլխի տեսիլքը խռովեց ինձ: Մօտեցայ այնտեղ գտնուողներից մէկին եւ խնդրում էի ճշմարտութիւնն իմանալ այդ բոլորի մասին: Նա ասաց ինձ ճշմարտութիւնը եւ յայտնեց ինձ այդ խօսքերի մեկնութիւնը: Այդ չորս մեծամեծ գազանները նշանակում են, որ չորս թագաւորութիւններ պիտի բարձրանան երկրի վրայ: Ապա բարձրեալ Աստծու սրբերը պիտի ելնեն եւ առնեն թագաւորութիւնը եւ պահեն այն յաւիտեանս յաւիտենից: Քննում էի ճշմարտութիւնը չորրորդ գազանի մասին, որովհետեւ նա առաւել այլակերպ էր, քան բոլոր գազաններն ու յոյժ ահազդու. նրա ժանիքները երկաթեայ էին, եւ նրա մագիլները պղնձեայ, նա ուտում էր ու մանրում եւ մնացորդները կոտրատում ոտքերի տակ: Նաեւ քննում էի ճշմարտութիւնը նրա գլխի տասը եղջիւրների մասին եւ այն միւսի մասին, որ ելնում եւ թափում էր երեք եղջիւրները, որ աչքեր ունէր եւ բերան, որ մեծ-մեծ բաներ էր խօսում, եւ նրա տեսքը առաւել մեծ էր, քան միւսներինը: Տեսնում էի, որ այդ եղջիւրը պատերազմում էր սրբերի դէմ եւ յաղթում էր նրանց, մինչեւ որ եկաւ Ծերունին եւ իրաւունք տուեց Բարձրեալի սրբերին. ժամանակը հասաւ, եւ սրբերը տիրեցին թագաւորութեանը: Նա ասաց. «Չորրորդ գազանը նշանակում է, որ չորրորդ թագաւորութիւն պիտի լինի երկրում, որ այն աւելի մեծ պիտի լինի, քան բոլոր թագաւորութիւնները, կուլ պիտի տայ ամբողջ երկիրը, պիտի կոխոտի եւ հարուածի այն: Իսկ նրա տասը եղջիւրները նշանակում են, որ տասը թագաւորներ պիտի բարձրանան, եւ նրանցից յետոյ պիտի բարձրանայ մէկ ուրիշը, որ աւելի չար պիտի լինի, քան բոլոր նախորդները, պիտի հպատակեցնի երեք թագաւորներին, Բարձրեալի դէմ խօսքեր պիտի բարբառի, պիտի մոլորեցնի Բարձրեալի սրբերին, պիտի կարծի փոփոխել ժամանակներն ու օրէնքները, եւ դա պիտի յաջողուի նրան մինչեւ որոշ ժամանակ, ինչ-որ ժամանակներ եւ ժամանակների կէսը: Ատեան պիտի հաւաքուի, պիտի փոխեն նրա իշխանութիւնը, պիտի ոչնչացնեն այն եւ իսպառ կորստի մատնեն: Եւ երկնքի տակ գտնուող թագաւորութիւնն ու թագաւորների մեծութիւնը տրուեց Բարձրեալի սրբերին. Նրա արքայութիւնը յաւիտենական արքայութիւն է, եւ բոլոր իշխանութիւնները պիտի ծառայեն եւ հնազանդուեն նրան»»:

Պողոս Առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 12. 1-7

Գալով հոգեւոր շնորհներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ չգիտենաք: Գիտէք, որ, մինչ հեթանոսներ էիք, ինչպէ՜ս էիք գնում-գալիս անխօս կուռքերի մօտ: Ուստի յայտնում եմ ձեզ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խօսում, չի ասի, թէ՝ Նզովեալ է Յիսուս. եւ ոչ ոք չի կարող ասել՝ Յիսուս Տէր է, եթէ ոչ՝ Սուրբ Հոգով: Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է: Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում: Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամենքի մէջ: Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԼԶ. օր Մեծի Պահոց:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: