Սուրբ Կույս Մարիամի Աննայից ծննդյան տոն

Բաժին՝ Օրեր
Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սբ Կույս Մարիամի ծնունդն Աննայից,

Սբ Կույս Մարիամ (Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ. Պատրիարքի «Քրիստոսի աստվածությունը» գրքից),

Աստվածամայրը սրբապատկերներում (նկարներ)։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակաց գիրք, 31. 29-31

«Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից: Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայ եւ ոչ էլ սին գեղեցկութիւն»: Արդարեւ, իմաստուն եւ բարեպաշտ կինը պիտի օրհնուի: Նա պատիւ է տալիս Աստծուց երկիւղ կրողներին, դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տուէք նրան, եւ թող նրա ամուսինը գովաբանուի դրսում. քանզի եթէ մարդուս ճամփան բաց է նրա հայեացքի առջեւ, ապա նա յաջողութիւն պիտի գտնի յաւիտեանս յաւիտենից:

Եսայի մարգարե, 61. 9

Պիտի ճանաչուեն նրանց սերունդը ազգերի մէջ եւ նրանց զաւակները՝ ժողովուրդների մէջ. ամէնքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թէ՝ «Սրանք Աստծու օրհնեալ զաւակներն են», ու ցնծութեամբ պիտի ուրախ լինեն ի Տէր:

Պողոս Առաքյալի նամակը գաղատացիներին, 3. 24-29

Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք: Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք, քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս: Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս: Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժա ռանգներ՝ ըստ խոստման:

Ավետարան ըստ Մատթեոսի, 1. 1-17

Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու: Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին, Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից, Փարեսը ծնեց Եզրոնին, Եզրոնը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Նսոնին, Նսոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից, Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից, Օբէդը ծնեց Յեսսէին, Յեսսէն ծնեց Դաւիթ արքային: Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից, Սողոմոնը՝ Րոբովամին, Րոբովամը ծնեց Աբիային, Աբիան ծնեց Ասափին, Ասափը ծնեց Յոսափատին, Յոսափատը ծնեց Յորամին, Յորամը ծնեց Օզիային, Օզիան ծնեց Յովաթամին, Յովաթամը ծնեց Աքազին, Աքազը ծնեց Եզեկիային, Եզեկիան ծնեց Մանասէին, Մանասէն ծնեց Ամոսին, Ամոսը ծնեց Յոսիային, Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ: Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին, Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին, Զորոբաբէլը ծնեց Աբիուդին, Աբիուդը ծնեց Եղիակիմին, Եղիակիմը ծնեց Ազորին, Ազորը ծնեց Սադոկին, Սադոկը ծնեց Աքինին, Աքինը ծնեց Եղիուդին, Եղիուդը ծնեց Եղիազարին, Եղիազարը ծնեց Մատթանին, Մատթանը ծնեց Յակոբին, Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս: Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ:

Սույն ավետարանական հատվածի առնչյալ առաջարկում ենք կարդալ.

Քրիստոսի տոհմածառը:


ՏՈՆԱՑՈՒՅՑ

† Տօն Ծննդեան Սրբուհւոյ Կուսին Մարիամու յԱննայէ:

Զկնի Ճանապարհ մոլորելոցին երգ՝ Ձայնիւ առ քեզ։ Օրհ. գկ. Երգեցէք որդիք Սիովնի, իւր սարօքն: Քրզ. Մայր Սուրբ։ Ս. Աստուած՝ որ խաչեցար։ Գիրք, Աւետ., Էական։ Քրզ. Ս. զԱստ., Կեցո, Աղթ. Ընկա՛լ Տէր։ Ժմտ. Աղաչեմք զքեզ։ Ճշ. շրկ. գկ. Ծառ կենաց։ Զաւուր գիրքն եւ զԱւետարանն կարդա։ Սրբ. Բազմութիւնք։

Յերեկոյին՝ Մեսդ. Մեծացուսցէ։ Քրզ. Մայր Սուրբ։ Հմբ. դձ. Նոր Սիովն։ Քրզ. Ս. զԱստ., Կեցո, Աղթ. Ընկա՛լ Տէր։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: