Մեծ պահքի Ի. օր։ Երուսաղեմի սուրբ Հովհան հայրապետի, հայոց հայրապետ սուրբ Հովհան Օձնեցու, հայոց վարդապետներ Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու հիշատակի տոն։

Բաժին՝ Օրեր

Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է մեծագույն աստվածաբան-եկեղեցականների` Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը։

Սուրբ Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու մեծագույն հայրապետներից է։ Ըստ վարքագիրների, հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ։ Գահակալության 11 տարիների ընթացքում (717-728թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ։ Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն։ Նրա «Կանոնագիրք հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները։ Հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր։ Սուրբ Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726թ. Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը՝ կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով։

Սուրբ Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձունին մոտ Արդվի գյուղի Սրբանես (Սբ. Հովհաննես) եկեղեցում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար։

Միմյանց փոխշաղկապված են Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները։ Գրիգոր Տաթևացին՝ Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը, ուսանելով Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց իր իսկ ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը։ Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը։ Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը։

Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի սուրբ Հովհան Հայրապետի հիշատակության օրը։ Երուսաղեմի հայրապետը հայտնի է իբրև մեծ քարոզիչ։

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Հովհաննես Գ Օձնեցի (717-728),

Հրաշագործ սուրբ Հովհան Օձնեցին,

Սուրբ Գրիգոր Տաթևացի,

Տաթևի վանական համալիրը:


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, 20. 6-22

Մեծանուն եւ պատուական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ: Ով անարատ է քայլում արդարութեանճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի: Երբ արդար մի թագաւոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից: Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբսիրտ ունի, կամ ո՞վ կը համարձակուի ասել, թէ ինքը զերծ է մեղքերից: Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ. պիտի խափանուեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները. այդպէս էլ պիտի խափանուի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը: Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում: Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել: Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուեսկեանքից. աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով: «Վատ է, վատ է», ասում է գնորդը, իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով: Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ: Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը, քանզի նա երաշխաւոր եղաւ մի օտարականի եւ հիւրընկալեց նրան: Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու, բայց յետոյ նրա բերանը պիտի լցուի խիճով: Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով. պատերազմը մղւում է խելամտութեամբ: Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում. մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ: Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգչի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը: Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտէ ձեռք բերուել վերջաւորութեան չի կարող օրհնուած լինել: Մի՛ ասա, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութիւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ:

Բարուք, 4. 21-24

Քաջալերուեցէ՛ք, ո՛վ զաւակներ, ձա՛յն տուէք Աստծուն, եւ նա ձեզ կ՚ազատի թշնամիների բռնութիւնից, նրանց ձեռքից։ Ձեր փրկութեան համար ես յոյսս դրեցի յաւիտենական Տիրոջ վրայ եւ Սրբից ուրախ լուր առայ այն ողորմութեան մասին, որ շուտով ձեզ է գալու ձեր յաւիտենական Փրկչից։ Ձեզ ճանապարհ դրի սգով ու լացով, սակայն Աստուած յաւիտենապէս ձեզ ինձ է տալու ցնծութեամբ եւ ուրախութեամբ։ Ինչպէս այժմ Սիոնի պանդուխտները տեսան ձեր գերութիւնը, այնպէս էլ ընդհուպ պիտի տեսնեն Աստծու կողմից ձեր փրկութիւնը, որ ձեզ է հասնելու յաւիտենական Տիրոջ մեծափառութեամբ ու լոյսով։

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 4. 1-11

Քանի որ ունենք այս պաշտօնը Աստծու ողորմութեամբ, չենք տկարանում. այլ հրաժարուեցինք ամօթալի խորհուրդներից, որպէսզի խորամանկութեամբ չընթանանք եւ Աստծու խօսքը չնենգափոխենք, այլ ճշմարտութիւնը յայտնելով՝ մենք մեզ յանձնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին՝ Աստծու առաջ: Եւ եթէ մեր Աւետարանը ծածկուած իսկ է, ծածկուած է կորստեա՛ն մատնուած ների համար, որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի Աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծու: Ոչ թէ մենք մեզ ենք քարոզում, այլ՝ Յիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպէս ծառաներ ձեզ՝ Քրիստոսի համար. որովհետեւ Աստուած է, որ ասաց. Խա ւարից թող լոյս ծագի. եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից: Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից: Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ, հալածուած, բայց ոչ լքուած, չարչարուած, բայց ոչ մեռած: Ամէն ժամ մեր մարմինների մէջ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. քանզի, քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 9. 39 – 10. 10

Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»: Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»:

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ, իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների: Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը: Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»: Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր: Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ՚ելնի եւ ճարակելու բան կը գտնի: Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԲԿ. Ի. օր Մեծի Պահոց։ Սրբոցն Յովհաննու Երուսաղէմայ հայրապետին, հայրապետին մերոյ Յովհաննու Օձնեցւոյն, վարդապետացն մերոց՝ Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի Տաթեւացւոյն:

Ի տեղի Հանգստեան շարականի՝ Օրհ. ապշ. բկ. Յամենայն ժամ։ Օրհ. ակ. Որք զարդարեցին, իւր սարօքն: Մնկ. գձ. Նմանեալ Մովսիսի։ Ժմտ. Զհայրապետականն։ Ճշ. շրկ. գձ. Զառաջնորդս։

Յերեկոյին՝ Լոյս զուարթ (ի թիւ ասել)։ Ս. Աստուած՝ որ խաչեցար։ Հմբ. գձ. Որ արարեր։ Ս. Խաչիւս, Կեցո, Պահպանեա։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: