ՍՈՒՐԲ ՀՈՎԱԿԻՄՆ ՈՒ ԱՆՆԱՆ
Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները:
Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր՝ թագավորական տնից, իսկ Աննան՝ քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում՝ երդվելով չիջնել այնտեղից, մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանը ինքն իրեն աղոթքի և ապաշխարելու է նվիրում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին Աստծու հրեշտակն այցելում է նրան` հայտնելով, որ Աստված իրեն մանուկ է շնորհելու, ով աշխարհի փրկիչն է լինելու: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, որն ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Ծնողները որոշում են իրենց մանկանն ընծայել Աստծուն: Ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է «լուսավորյալ»:
0 կարծիք