Հոբը, որ ապրում էր Մեռյալ ծովի շրջակայքում տարածված լեռնաշխարհում, «կատարյալ աստվածապաշտ մարդ էր՝ հեռու ամեն տեսակ մեղքից ու չարիքից»: Ուներ 7 տղա և 3 աղջիկ, մեծահարուստ էր՝ շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան:
Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվում է մի շարք փորձությունների. զրկվում է հարստությունից, զավակներից, վարակվում է բորոտությամբ, բայց այսուհանդերձ չի մեղանչում Աստծո դեմ և կնոջ դժգոհությանն ի պատասխան ասում է. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերենք» (Հոբ Բ 10):
Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը առաջվանից ավելի մեծ օրհնությունների է արժանանում:
Հոբի կյանքը մեզ երկու կարևոր ճշմարտություն է սովորեցնում. նախ՝ աշխարհի չարիքների ետևում մշտապես առկա է չարի ձեռքը, ապա՝ մարդուն պատճառված նեղություններն ու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը:
0 կարծիք