Հավատքով կարդալու մասին

Բաժին՝ Մաս Բ.
«Ահա թե ինչու մենք շարունակ գոհություն ենք տալիս Աստծուն նրա համար,
որ, մեզնից Աստծու խոսքի լուրն առնելով, այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք,
այլ` ճշմարտապես, որպես Աստծու խոսք, որ ներգործում է նաև ձեր` հավատացյալներիդ մեջ»
(Ա Թեսաղ. Բ 13):

Հավատքն ունի մեկ անուն, բայց երկու զորություն։ Առաջինը դավանության հավատքն է՝ Սուրբ Երրորդության խոստովանությունը, որ յուրաքանչյուր անձ ստանում է Ավազանից։ Երկրորդն այն հավատքն է, որ Սուրբ Գրքում գրված խոսքերը, որոնք Սուրբ Հոգին խոսեց մարգարեների, առաքյալների և Եկեղեցու վարդապետների բերանով, սուտ և առասպել չի համարում, այլ հավատում է, որ ճշմարիտ և ուղիղ են, որպես թե իր աչքերով է տեսնում այն ամենը, ինչ եղել է, պիտի լինի, և որ է (Ս. Ներսես Շնորհալի)։

Սուրբ Հոգու ներշնչանքով գրված Սուրբ Գիրքը կարող է հասկանալի լինել միայն Սուրբ Հոգու օգնականությամբ: Իսկ այդ շնորհին արժանանալու համար պետք է մանուկներին հատուկ դյուրահավատ սիրտ ունենալ: Հիշենք Փրկչի խոսքերը. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Հա՛յր, Տեր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բանը (Երկնքի արքայության խորհուրդները) իմաստուններից և գիտուններից ու հայտնեցիր մանուկներին» (Մատթ. ԺԱ 20): Հետևաբար մանկական վստահությամբ ընթերցենք Աստծո խոսքը, իբրև երկնային Հոր՝ մեզ հասցեագրված ուղերձ։

Մեծ տարբերություն կա Աստծո խոսքի տառացի իմաստը սեփական մտքով հասկանալու և այն իբրև ճշմարտություն ընդունելու կամ հավատի շուրթերով ճաշակելու և սրտում ընդունելու միջև։ Ինչպես որ համտեսված սնունդը հաճելի է քիմքին ու սնուցում է մարմինը, այդպես էլ հավատով ճաշակված Աստծո խոսքն է ուրախացնում ու սնում հոգու կյանքը. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը» (Սաղմ. ԼԳ 9), – բացականչում է սաղմոսերգուն, ում համար «Տիրոջ դատաստանները» քաղցր են «մեղրից ու խորսխից ավելի» (Սաղմ. ԺԸ 11)։

Մեծ տարբերություն կա Աստծո խոսքն իբրև ճշմարտություն ընդունելու և Աստծո խոսքին հավատալու միջև։ Կարդալով հարավային պտուղների նկարագրությունները՝ մենք իմանում ենք, թե ինչպիսին է դրանց տեսքը և համը, չենք կասկածում դրանց գոյությանը, սակայն որքա՜ն մեծ է տարբերությունը, երբ ճաշակում ենք դրանք։ Ի՜նչ հաճելի, թարմացնող ու կենարար զգացողությամբ ենք համակվում։ Այսպիսին է Սուրբ Գրքի խոսքի ներգործությունը, երբ հավատով ենք ընթերցում։ Աստվածաշունչը սիրող յուրաքանչյուր ոք գիտի այս բանը։ Երբեմն ընթերցվում են տողեր և էջեր, բայց սիրտը սառն է մնում։ Հանկարծ ինչ-որ խոսքի հանդիպելիս սիրտն ասես հալչում է, ինչպես սառույցն՝ արեգակի ճառագայթներից, հոգին լցվում է խաղաղությամբ ու խնդությամբ. այն խանդաղատվում է, ցնծում ու գոհանում կամ սարսափահար է լինում ու խոնարհվում. հոգին հաստատ որոշում է կայացրել, նա աղոթում է։ Խաղաղությունը կրկին հանգրվանել է նրա մեջ, հոգին ճաշակել է Աստծո խոսքը (1

—————————————————————————

(1) Как читать Библию? Москва, 1996, стр. 11.
Հատկորոշիչներ՝ Աստված, հավատ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Աղոթքով կարդալու մասին

«Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ Քո օրենքի...

Աստծո խոսքը պահելու մասին

«Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և...

Մինչև երբ քրիստոնյան պետք է ընթերցի Սուրբ Գիրքը

«Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտության խոսքը՝...