1858 թվականի հունվարի 13-ին Ստեփաննոս Նազարյանի խմբագրությամբ Մոսկվայում լույս է տեսնում «Հյուսիսափայլ» ամսագիրը, որը հրատարակվել է մինչև 1864 թվականը (1863 թ. լույս չի տեսել):
1860 թվականի հունվարի 13-ին Մարկոս Աղաբեկյանի խմբագրությամբ Թիֆլիսում լույս է տեսնում «Կռունկ հայոց աշխարհին» պարբերականը:
1866 թվականի հունվարի 13-ին Երուսաղեմում սկսում է հրատարակվել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի պաշտոնական «Սիոն» ամսագիրը:
1883 թվականի հունվարի 13-ին Տիգրան Նազարյանի խմբագրությամբ Թիֆլիսում լույս տեսավ արևելահայ առաջին մանկական պատկերազարդ «Աղբյուրը» ամսագիրը: Հրատարակվեց մինչև 1918 թ.:
1990 թվականի հունվարի 13-ից սկսվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Բաքվի 200 հազարանոց հայության ջարդը և բռնագաղթը:
0 կարծիք