1812 թվականի հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան ամրոցում ստորագրվում է ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը, որի համաձայն Պարսկաստանը ճանաչում է Ղարաբաղի, Գյանջայի, Շաքիի, Շիրվանի, Բաքվի, Դերբենդի, Ղուբայի, Թալիշի խանությունների, Լոռու, Փամբակի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագյալի գավառների միացումը Ռուսաստանին:
1895 թվականի հոկտեմբերի 12-ին Զեյթունում ապստամբություն բռնկվեց:
1961 թվականի հոկտեմբերի 12-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով ՀԽՍՀ Կոտայքի շրջանը վերանվանվում է Աբովյանի շրջան, իսկ Ադինի շրջանը՝ Անիի շրջան:
1962 թվականի հոկտեմբերի 12-ից սկսվում է արտասահմանյան երկրներում ապրող հայերի նոր ներգախթը Խորհրդային Հայաստան:
0 կարծիք