1387 թվականի հոկտեմբերի 1-ին երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ:
1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը գրավում են Երևանի բերդը:
1846 թվականի հոկտեմբերի 1-ին վերաբացվում է Սկյութարի ճեմարանը:
1879 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում բացվեց առաջին քաղաքային խորհուրդը:
1881 թվականի հոկտեմբերի 1-ին Կարինում հիմնադրվեց Սանասարյան վարժարանը:
1942 թվականի հոկտեմբերի 1-ին 408-րդ հայկական հրաձգային գումարտակը արյունահեղ մարտեր է մղում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ Նովորոսիյսկի, ապա Տուապսեի շրջաններում:
1945 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում բացվեցին գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները:
1989 թվականի հոկտեմբերի 1-ին երկարատև դադարից հետո Գանձասարի վանքում, Հայ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից սուրբ Պատարագ մատուցվեց:
0 կարծիք