1915 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ մոտ 600 հայ մտավորականների ձերբակալությունը Կ. Պոլսում և սպանությունը աքսորի ճանապարհին, որը եղավ թուրքական իշխանությունների կողմից հայերի բնաջնջման ծրագրի, հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սկիզբը: Այդ տարիներին նահատակվեցին մոտ 1 500 000 հայ։ Այդ օրերի թուրքական իշխանության կողմից կազմակերպված ցեղասպանության արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը։
0 կարծիք