Հայոց պատմությունը ապրիլի 12-ին

2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմեական եկեղեցում՝ Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում, հանդիսավոր Սուրբ Պատարագի արարողությամբ նշվեց Հայոց ցեղասպանության հիշատակը, որի ընթացքում Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին սուրբ Գրիգոր Նարեկացուն ճանաչեց որպես Կաթոլիկ Եկեղեցու Տիեզերական վարդապետ։ Մինչ այդ Կաթոլիկ Եկեղեցին ուներ 35 Տիեզերական վարդապետ, որոնցից 4-ը կանայք էին։ Սուրբ Գրիգոր Նարեկացին դարձավ 36-րդ Տիեզերական վարդապետը Կաթոլիկ Եկեղեցու։

Արարողությանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթոլիկ Եկեղեցու Կաթողիկոսը, Վենետիկի Մխիթարյան միաբանության Աբբահայրը, Հայաստանի Հանրատպետության նախագահը, դիվանագետներ և այլոք։

Արարողության վերջում կատարվեց հոգեհանգիստ Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակի համար։

Արարողությունից հետո խոսք ասեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

Հատկորոշիչներ՝ ապրիլ, հայոց, պատմություն

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Այլ նյութեր

Հայոց պատմությունը մայիսի 3-ին

1881 թվականի մայիսի 3-ին Խաչատուր Կերեքցյանի...

Հայոց պատմությունը ապրիլի 9-ին

Ինչ է տեղի ունեցել Հայոց պատմության մեջ ապրիլի 9-ին:

Հայոց պատմությունը ապրիլի 8-ին

Ինչ է տեղի ունեցել Հայոց պատմության մեջ ապրիլի 8-ին: