Վիճակագրական որոշ տվյալներով համառոտ ամփոփենք այս տարվա մեր աշխատանքները.
107.000-ից ավել այցելուներ, ովքեր դիտել են 334.000-ից ավել էջ:
Այցելուների հիմնական մասը Հայաստանից են, հաջորդում են` Ռուսաստանից, այնուհետև` ԱՄՆ-ից:
Սովորաբար կայքի վերադարձող այցելությունների տոկոսային հարաբերությունը լինում է 20%, մեզ մոտ այս տարի այն կազմել է 41.42%, որը հաջողված կարելի է համարել:
Այս տարի մենք ավելացրեցին կայքի սոցիալական ներգրավվածության չափը:
Ֆեյսբուքյան մեր էջը հավանում են 290 հոգի, ովքեր ունեն 44.679 ընկեր և վերջիններս ևս մասամբ տեսնում են մեր հրատարակած նյութերը:
Որոշակի ուղղվածություն ունեցող հայկական և հայերեն կայքի համար նման ցուցանիշները համարում ենք հաջողված:
Այս անցնող տարին Լուսամուտի համար նաև Բովանդակությունը սպասարկող ծրագրային համակարգի արմատական փոփոխության տարի էր:
Ձևավորման փոփոխությունը որոշակի անհարմարություն առաջացրեց ոմանց մոտ, սակայն նորը հարուստ է հնարավորություններով:
Բոլորովին վերջերս գործարկեցինք էլ. բաժանորդագրություն, որին ակտիվորեն մարդիկ են միանում և ամեն օր ստանում Կայքի նոր նյութերի մասին տեղեկություններ:
Կայքում այս պահին կա 120-ից ավել բաժին, որտեղ ներառված են մի քանի հազար նյութեր, որոնց մի մասը դեռ խմբագրման փուլում են:
Տարին շատ բուռն ու հարուստ էր, շատ բան կարելի է ասել, սակայն այս անգամ կսահմանափակվենք այսքանով:
Հիշեցնեմ նորից կայքի նշանաբանը.
ԼՈՒՍԱՄՈՒՏ – երբ լույսը մուտք է գործում իմ սենյակ …
Լավ եղեք:
0 կարծիք