Այսօր Քրիստոսի առաքելահաստատ Սուրբ Եկեղեցին գուցե շատ բանով է տարբերվում առաջին քրիստոնյա առաքելական համայնքից, որովհետև ժամանակների բերումով շատ բան առաջ է ընթացել, զարգացել և փոփոխվել, բայց մի բանում մենք հաստատ ենք և միշտ էլ նույնն ենք մնալու առաքելական շրջանի քրիստոնեական համայնքի հետ. դա այն համոզումն է, որ Քրիստոսից դուրս փրկություն չկա, որ, ըստ Ավետարանի, առանց Քրիստոս Աստծո Մարմնի և Արյան հաղորդության՝ մարդը չի կարող հավիտենական կյանք ունենալ, և ինչպես Պողոս առաքյալն է ասում կորնթացիներին ուղղված նամակում, մենք չենք կարող խմել աստվածային բաժակը և սատանայական բաժակը (հմմտ. Ա. Կորնթ., Ժ. 21)։ Մինչդեռ բազմաթիվ աղանդներ, պատճենելով քրիստոնեական առաջին համայնքի ձևերը, շեղվում են հավատքի ամենագլխավոր հարցերում։ Օրինակ՝ ըստ մորմոնների՝ Քրիստոսը ոչ միայն մարդկանց նման է, այլև բնությամբ նույնն է։ Եհովայի վկաները ևս մերժում է Քրիստոսի աստվածությունը, և չնայած աղանդավորները շատ են գործածում Քրիստոս անունը և այն հաճախ են գրում իրենց թերթիկների ու գրքույկների էջերում, այնուամենայնիվ, խեղաթյուրված կերպով են ներկայացնում Աստվածաշնչի տվյալները` մոլորեցնելով հիմնականում սկզբնապես Աստվածաշնչից անտեղյակ մարդկանց։ Հետևաբար` այս աղանդները որոշ, այսպես կոչված՝ եկեղեցիների հետ միասին զուրկ են մնում Սուրբ Հաղորդությունից, հետևաբար նաև, ըստ Քրիստոսի խոսքի, հավիտենական կյանքը ժառանգելու որևէ հնարավորությունից։
Ամուսնությունը քեզ համար չի…
Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չի:
Մինչ կհասցնեք ենթադրություններ անել, շարունակե՛ք կարդալ:
0 կարծիք