Երեկ երեկոյան, ժամը 21.52-ից մինչև 22.32 մալայզիական հակերային մի խումբ, որն իր էջն ունի նաև Ֆեյսբուքում, փորձում էր կոտրել Լուսամուտի հիմնական կայքը: Բարեբախտաբար չարագործներին չի հաջողվել ներթափանցել կայքի խորքերը, թեև փորձել են դատարկել Լուսամուտի հիմնական տվյալների բազան: Նրանք նաև որոշ վիրուսավարակ են փորձել ստեղծել մեզ մոտ:
Այդ ընթացքում մենք կորցրեցինք ընդամենը մեկ գրառում, որը վերաբերում էր Լուսամուտի առաջիկա փոփոխությանը:
Մեր որոշակի գործողություններից հետո չեզոքացվել են այդ խմբի գործողությունները և հնարավոր մուտքը կայք: Այս պահի դրությամբ Լուսամուտը վնասազերծված է ու անվտանգ:
Մենք չենք ցանկանում նշել այդ խմբի անունը, որպեսզի ակամայից չգովազդենք նրանց:
Այսու, մենք չենք պնդում, որ Լուսամուտը գերպաշտպանված է, հակառակը, սա ցույց է տալիս, որ, իրոք, ժամանակն է, որ փոփոխենք կայքի Բովանդակության կառավարման համակարգը առավել հուսալի ծրագրային լուծումներով, բայց միաժամանակ չենք կարող չանդրադառնալ, որ մարդկանց աշխատանքը մեկ վայրկյանքում փոշիացնել ցանկանալու մարմաջով իրենց ժամանակը փոշիացնող մարդիկ, որոնք իրենց ճղճիմ եսակենտրոն ցանկությունները բավարարում են ու հաճույք են ստանում մյուսներին վնասելուց, պարզապես բարոյահոգեբանական բարդույթ ունեցող, չկայացած մարդիկ են:
Այս ամենից դաս ենք քաղում`
Մի՛ վախեցեք, որ ոմանք ցանկանում են Ձեզ վնասելով հաճույք ստանալ կամ հեղինակություն դառնալ: Ընդհակառակը, դասեր քաղեք այդպիսիների հետ առնչվելիս, ու հասկացեք, որ դա հնարավորություն է Ձեր թույլ կողմերը ուժեղացնելու:
0 կարծիք