Արդեն երրորդ օրն է, ինչ հրապարակավ տեղեկացնում ենք ԼՈՒՍԱՄՈՒՏԻ ռուսերեն փոփոխված տարբերակի մասին:
Այժմ կցանկանայինք մի քանի բառ գրել այդ առիթով:
Այս անգամ մենք հաշվի չենք առել ընդունված այն ստանդարտը, ըստ որի բազմալեզվյան կայքը պետք է զուգահեռ ունենա համապատասխան լեզվի տարբերակը: Որոշ դեպքերում դա ֆինանսական խնդիր է, որոշ դեպքերում` սկզբունք, նաև ներկայիս հայկական աշխարհընկալումից հրաժարում, համաձայն որի մի քանի լեզվով կայք ունենալը «պրիսծիժի հարց ա»:
Այս հարցում մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ յուրաքանչյուր լեզվամտածողություն ունի իր առաջնահերթությունները, ըստ այսմ յուրաքանչյուր լեզվում Լուսամուտը պետք է այդ լեզվամտածողությանը հատուկ կառուցվածք ունենա, ուստի հատուկ որևէ էջից մեկ այլ լեզու ընտրելու հնարավորությունը չկա, իսկ ներքևում առկա դրոշակի միջոցով լեզուն ընտրելիս հայտնվում եք ոչ թե այդ էջի ռուսերեն տարբերակում, այլ կայքի սկզբնական էջ` տվյալ լեզվով:
Այսպես նաև խնայել ենք նրանց ժամանակը, ովքեր ո՛չ թե կարդում են Լուսամուտում առկա նյութերը/հոդվածները, այլ ցանկանում են ստուգել-տեսնել` ռուսերեն տեքստը լավ է թարգմանված, թե` ոչ:
Ֆինանսական պատճառներով ռուսերեն տարբերակում առայժմ կտեղադրվի միայն «Եկեղեցական օրացույց» բաժինը: Մենք ցանկանում ենք, որ ռուսախոսները ամենօրյա ընթերցումներին կարողանան հետևել իրենց ցանկալի լեզվով: Ըստ այսմ ֆեյսբուքյան թարմացումներում կհայտնվեն ռուսերեն էջերի թարմացումները: Կգործի նաև ռուսերեն նոր էջերի/նյութերի էլ. բաժանորդագրության տարբերակը:
Ռուսերենում առայժմ չեն լինի «կապ»-ի և «Ընթացիկ» բաժինները, քանի որ չունենք ադմինիստրատիվ անձնակազմ, որը կապահովի այցելուների ու բաժանորդների հետ անմիջական կապը: Այսինքն. այս փուլում ռուսերենը գործելու է լռելյայն հավելումների/թարմացումների սկզբունքով:
Առայժմ շատ աղքատիկ է դիտվում ռուսերեն բաժինը, սակայն ընթացքում մենք կունենանք բավականին հարուստ «ռուսերեն լուսամուտ»:
0 կարծիք