«Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատալով կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով, որ մեր ժառանգության առհավատչյան է մինչև այն օրը, երբ կատարելապես կտիրանաք փրկությանը՝ ի գովություն նրա փառքի» (Եփես. Ա 13,14): ---------------------------------------------------------------
Քանի դեռ մարդը չի ընդունել Մխիթարչին, Սուրբ Գրքերի կարիքն ունի, որպեսզի բարու մտապահումը դրոշմվի նրա մտքում, հարատև ընթերցանությամբ նրա մեջ նորոգվի ձգտումն առ բարին, և նա պահպանի հոգին մեղսալից ճանապարհների աննկատ որոգայթներից, մինչև մոլորությունները փարատող Հոգու զորությունները ստանալը… Իսկ երբ Հոգու զորությունն իջնի մարդու հոգեկան զորության վրա, այնժամ Գրքի օրենքի փոխարեն նրա սրտում կարմատավորվեն Հոգու պատվիրանները, և նա գաղտնաբար կսովորի Հոգուց և զգայական ձեռնարկի կարիք չի ունենա (ս. Իսահակ Ասորի)։
0 կարծիք