Թարգմանությունը գերմաներենից Մ. Մուշեղ Ժոռոյանի:
-------------------------------------------------------------------
ԵՐԵՔ ՄԱՂԵՐԸ
Մեկը վազելով գալիս է իմաստուն Սոկրատեսի մոտ և ասում.
– Լսի՛ր, Սոկրատե՛ս, այս պատմությունը ես քեզ անպայման պետք է պատմեմ:
– Սպասի՛ր,- ընդհատում է նրան իմաստունը,- այն, ինչ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք անցկացրե՞լ ես երեք մաղերի միջով:
– Երեք մաղերի՞, – հարցնում է մյուսը զարմացած:
– Այո՛, իմ լա՛վ բարեկամ, արի տեսնենք, թե այն, ինչ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք երեք մաղերի միջով կանցնի՞:
– Առաջինը ճշմարտության մաղն է: Արդ, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք ճշմարիտ՞ է:
– Ո՛չ, ես լսել եմ այդ պատմությունը և …:
– Այդպես, այդպես: Բայց վստահաբար դու այն երկրորդ մաղի միջով անց ես կացրել: Դա բարության մաղն է: Արդ, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք բարի՞ է:
Մյուսը վարանած ասում է.
– Ո՛չ, հակառակը …:
– Ահա …,- ընդհատում է նրան իմաստունը,- արի երրորդ մաղն էլ գործածենք: Այն, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք անհրաժե՞շտ է:
– Անհրաժե՞շտ, ոչ անպայման …:
– Այդ դեպքում,- ժպտալով ասում է իմաստուն Սոկրատեսը,- եթե դա ո՛չ ճշմարիտ է, ո՛չ բարի և ո՛չ էլ անհրաժեշտ, ուրեմն արի այն թաղենք հողի տակ և դրանով ինձ ու քեզ չծանրաբեռնենք:
------------------------------------------------------------------
Սա «Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը» գրքի 19 պատմություներից մեկն է:
Առաջիկայում թարգմանիչը պատրաստվում է հրատարակել ողջ գիրքը:
Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտռողներից։
(ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 6:13)
Դրա համար էլ դու քարոզիր իմաստությունը, որ հանճարը արձագանքի քեզ:
(Առակներ 8:1)
Շատ կարդալը, գիտությամբ զինված լինելը և զարգացած լինելը շատ լավ է, բայց իմաստություն ունենալը կայանում է նրանում, որ լինելով քիչ կարդացած, անգրագետ և պարզ մարդ, ապրել արդար և մաքուր կյանքով, վստահել և հավատալ Աստծուն: Այդ ժամանակ Ավետարանի բոլոր իմաստությունները նրա միջոցով կարող կլինենք կիրառել մեր կյանքում: Ձկնորսները, որ առաքյալներ դարձան, պարզ մարդիկ էին, բայց հավատացին, վստահեցին և հետևեցին Քրիստոսին ու կարողացան ամբողջ զարգացած աշխարհի մտածելակերպը փոխել:
Իմաստութի՛ւն ձեռք բեր, – ահա զգօնութեան սկիզբը, – եւ խելացի՛ եղիր քո կեանքի բոլոր ճանապարհներին։ Պարփակուի՛ր իմաստութեամբ, եւ նա պիտի բարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, եւ նա քեզ կառնի իր գիրկը։ Նա շնորհի պսակ կը դնի քո գլխին եւ փառքի պսակով կը պահպանի քեզ։
(Առակներ 4:7)