Երեքշաբթի օրվա աղոթք

ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ

Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, և անարատ ձեռքիդ գործիս մի՛ անտեսիր, այլ նախախնամական սիրովդ խնայիր խախտվածիս ու մեղքով տարակուսածիս, որովհետև նենգավորի նետերն ինձ խոցոտեցին, և իմ մեջ ծլեցին բանսարկուի փշերը, ինձ վիրավորեց ահագին վիշապը, և մահաբեր գազանի թույները թափվեցին վրաս: Այլ տեղից փրկություն չկա և ոչ` բժշկություն իմ հոգուն և մարմնին: Արդ, ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս, կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս, և ինչպես այսօր անջատեցիր ջուրը ցամաքից, նույնպես անջատիր ինձնից բոլոր անօրինություններս և արժանացրու երկնային արքայությանդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

ԱՂԱՒԹՔ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ ԱՒՈՒՐՆ

(գրաբար)

Վերին վայելչութեանցդ վերանորոգող և ստորնայնոցս ստեղծող՝ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր անբաւութեան ջուրցն ժողովիլ ի ժողովս իւրեանց, յորում երևեցաւ ցամաքն հանդերձ բարեբողբոջ բուսաւք և տնկաւք, և ծառաւք և ծաղկաւք, և ամենայն բարի պտղաւք յազգս իւրեանց, անկանիմ առաջի քո և խնդրեմ ի քէն՝ թարշամեալս մեղաւք ի հոգւոյ ծաղկանցն և անպտուղս ի բարի արգասեացն, հայեա՛ց, Տէ՛ր, ի ստեղծուածս անմեղ մատանցդ, և զգործս անարատ ձեռացդ մի՛ անտես առներ, այլ նախախնամական սիրովդ խնայեա՛ ի խախտեալս և ի տարակուսեալս մեղաւք, զի նետք նենգաւորին խոցոտեցին զիս, և հարան յիս փուշք բանսարկուին, վիրաւորեաց զիս վիշապն ահագին, և թոյնք մահաբեր գազանին թափեցան ի վերայ իմ. չի՛ք ուստեք փրկութիւն, և ո՛չ գոյ բժշկութիւն հոգւոյ և մարմնոյ իմոյ: Արդ, հայցեմ ամենամեղս յամենազաւր տէրութենէդ, բժշկեա՛ զբեկեալ սիրտս և պատեա՛, մարդասէր Տէր, զկարեվէրս. և որպէս այսաւր որոշեցեր զջուրն ի ցամաքէն, նոյնպէս որոշեա՛ յինէն զամենայն անաւրէնութիւնս իմ, և արժանի արա՛ երկնից արքայութեանդ՝ ընդ ամենայն սուրբս փառաւորել զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Հատկորոշիչներ՝ աղոթք, երեքշաբթի

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շաբաթ օրվա աղոթք

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու …

Ուրբաթ օրվա աղոթք

ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Էապես բարի և ամենակարող...

Հինգշաբթի օրվա աղոթք

ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Ներող և ներգործող...