Եղիսե մարգարեն ապրել է ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով։ Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները։ Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորների Գ․ և Դ․ գրքերում։ Եղիսե մարգարեն շարունակել է հրաշագործել անգամ իր մահվանից հետո։
Հայ Եկեղեցում Եղիսե մարգարեի տոնը նշվում է Հոգեգալստյան 5-րդ կիրակիին հաջորդող հիգշաբթի օրը։ Հույն և լատին եկեղեցիներում Եղիսե մարգարեի հիշատակության օրը հունիսի 14-ն է։
0 կարծիք