Եղիա մարգարե

Բաժին՝ Սրբեր

Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, որ հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած իր հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով։

Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում։ Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ (17-18) և Դ (1-2։1-15) գրքերում, նրա անունը հիշատակում են ավետարանիչները։

Թագավորաց Գ․ գիրքը պատմում է, թե ինչպես Եղիան, իբրև Աստծո խոսքի ճշմարիտ բանբեր, աստվածային տնօրինությամբ հայտնվում է հավատուրաց Աքաաբի առջև և հայտարարում սպասվող երաշտի մասին։ Կատարվում է Եղիայի մարգարեությունը, և երեք տարի անց նա կրկին ներկայանում է Աքաաբին։ Ապացուցելով կռապաշտների անզորությունը, Եղիան աղոթքով վառում է իր ողջակեզի կրակը, ապա, դիմելով Աստծուն, հորդառատ անձրև բերում։ Եղիա մարգարեին են վերագրվում զանազան հրաշագործություններ. թե ինչպես աստվածային զորությամբ անպակաս է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն։

Հատկորոշիչներ՝ Եղիա, մարգարե

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...