Դանիել մարգարեի, Սեդրակի, Միսաքի և Աբեդնագովի առնչյալ

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ

———————————————————————————————————

597 թ. Նաբուգոդոնոսոր արքայի կողմից Բաբելոն տարված հրեա գերիների մեջ էին նաև այս չորս պատանիները: Իրենց իմաստության համար նրանք արժանացել են թագավորի բարեհաճությանը, սակայն միշտ հավատարիմ են մնացել Աստծուն և հրաժարվել են կուռքերին երկրպագելուց: Գերության մեջ գտնվող երիտասարդներն իրենց անսասան հավատքի համար հալածվել են թագավորի կողմից: Դանիելի երեք ընկերները գցվել են հրե հնոցի մեջ, Դանիելը նետվել է առյուծների գուբը, սակայն ամեն անգամ Աստված փրկել է նրանց: Երիտասարդների նետվելը հնոց և նրանց փրկվելը գեղեցիկ խորհուրդ ունի: Հուրը մեղքերն են, երիտասարդները մարդիկ են, որոնց Քրիստոս Աստված փրկեց մեղքերից և կործանումից: Սա շեշտվում է նաև ամեն օր առավոտյան ժամերգության ժամանակ, երբ հարց.–ի շարականից հետո սարկավագը քարոզի մեջ ասում է, որ Քրիստոս «էջ ի բոց հնոցին և փրկեաց զերիս մանկունսն ի քաղդեացւոց անտի», այսինքն՝ Քրիստոս իջավ հնոցի բոցի մեջ և երեք մանուկներին փրկեց քաղդեացիներից: Տարեկան երկու անգամ՝ Սբ. Ծննդյան և Սբ. Հարության ճրագալույցի պատարագից առաջ, եկեղեցիներում ընթերցվում է մեկ հատված Դանիելի մարգարեության երրորդ գլխից: Դանիել մարգարեի գրքում շատ խորհրդավոր մարգարեություններ կան Քրիստոսի և աշխարհի վախճանի վերաբերյալ։ Իր մարգարեության մեջ Դանիել մարգարեն Քրիստոսին կոչում է Մարդու Որդի (Դան Է 13)։ Մարդու Որդի արտահայտությունը մեսիական տիտղոս է, և Քրիստոս ևս Ավետարաններում 82 անգամ Իրեն անվանում է մարդու Որդի։ Սակայն Քրիստոսի հետևորդների խոսքում Քրիստոս միայն մեկ անգամ այսպես կոչվեց Ստեփանոս Նախասարկավագի կողմից (Գործք Է 55): Սրա պատճառն այն է, որ առաքյալները սկսեցին քարոզել նաև հեթանոսների մեջ, որոնցից հատկապես հույները մարդու Որդի կհասկանային միայն մարդ, դրա համար էլ հրեական սինագոգից դուրս առաքյալները Քրստոսին կոչում էին Աստծո Որդի։ Սակայն նրանք մարդու Որդի արտահայտությունը պահել են Քրիստոսի խոսքերում, որովհետև Ինքն էր Իրեն այդպես կոչում, և այդ իսկ պատճառով էլ ոչ ոք չհամարձակվեց փոփոխության ենթարկել Քրիստոսի խոսքերը։
Հետաքրքիր է, որ աղանդավորների կողմից շատ է շահարկվում հատկապես Դանիելի մարգարեությունը։ Նրանցից սկզբում ադվենտիստները, իսկ հետո էլ Եհովայի վկաները, որոնք առաջացել են ադվետիստական աղանդից, վերցնելով Դանիելի մարգարեության միջից որոշ թվեր, իրենց կամայականությամբ հաշվարկներ են անում և իբր թե կանխագուշակում աշխարհի վախճանի օրը։ Սակայն նման հաշվարկները ոչ մի լուրջ քննադատության չեն դիմանում, և դրանց անլրջությունն է պատճառը, որ այդ աղանդների նշած` աշխարհի վախճանի հստակ տարեթվերին մինչև այսօր էլ ոչինչ տեղի չի ունեցել։ Այդ պատճառով չափազանց զարմանալի է, որ այս ամենն իմանալով հանդերձ՝ այդ աղանդների անդամները շարունակում են մնալ դրանց կազմում, մինչդեռ, ըստ Հին Կտակարանի հրահանգների, որոնց շատ նախանձախնդիր են աղանդավորները, պետք է քարկոծման ենթարկել այն մարգարեին, որի կանխգուշակումը չի իրականանում։ Իսկ հատկապես Եհովայի վկաների հայտնած՝ աշխարհի կործանման բազմաթիվ տարեթվերին իրենց մարգարեությունները բազմիցս չեն իրականացել։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Արդյունքներ չկան

Ձեր փնտրած էջը գոյություն չունի։ Փորձեք ձևափոխել որոնումը կամ գնացեք կայքի սկիզբ։