Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուրբ Գայանե վանք։
[hr]ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առակներ, Ա. 20-22
Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում, քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առջեւ եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ։ Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կը լինեն արդարութեան, չեն ամաչելու։ Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան։
Բարուք, Դ. 36 – Ե. 4
Նայի՛ր դէպի արեւելք, ո՛վ Երուսաղէմ, եւ տե՛ս Աստծուց քեզ եկած ուրախութիւնը։ Ահա գալիս են քո որդիները, որոնց ճանապարհ էիր դրել, գալիս են՝ Սրբի խօսքով հաւաքուած արեւելքից մինչեւ արեւմուտք, ուրախացած Աստծու փառքով։
Ո՛վ Երուսաղէմ, հանի՛ր քո սգի ու լլկանքի զգեստը եւ յաւիտեա՛ն հագիր Աստծու փառքն ու վայելչութիւնը, ա՛ռ քո վրայ Աստծու արդարութեան վերարկուն եւ դի՛ր գլխիդ յաւիտենական Տիրոջ փառքի խոյրը, որպէսզի Աստուած երկնքի ներքոյ ցոյց տայ քո ամբողջ պայծառութիւնը։ Աստծու կողմից քո անունը յաւիտեան կը կոչուի խաղաղութիւն, արդարութիւն եւ աստուածպաշտութեան փառք։
Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, Զ. 17 – Է. 1
Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,- ասում է Տէրը,- եւ մի՛ դիպէք պիղծ բաներին. եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր,- ասում է Ամենակալ Տէրը:
Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով։
Ավետարան ըստ Հովհաննեսի, ԺԶ. 1-4
«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք։ Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ։ Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
Սրբոց կուսանացն Գայիանեանց։ Օրհ. դկ. Անձինք նուիրեալք, իւր սարօքն: Մնկ. դկ. Յիշատակ Քրիստոսի։ Ժմտ. Զյաղթական: Ճշ. շրկ. դկ. Քրիստոս Աստուած: Հմբ. դկ. Անսկիզբն Բանդ:
Եկեղեցական հանդէս ի վանս Սրբուհւոյ կուսին Գայիանեայ։ (Վասն հարցիցն Ապաշխարութեան կարդա խրատ ի Տօնացուցի)։
0 կարծիք