Սուրբ Անտոնինոս, Թեոփիլոս, Անիքտոս և Փոտինոս վկաները

Բաժին՝ Սրբեր

Սուրբ Անտոնինոսը բնակվել է Ալեքսանդրիայում։ Չկամենալով զոհ մատուցել կուռքերին՝ ենթարկվել է ամենադաժան տանջանքների և ապա՝ այրվել կրակի վրա։

Նիկոմիդացի երկու ազնվականներ Անիքտոսը և նրա եղբորորդի Փոտինոսը, ներկա լինելով Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցմանը, աներկյուղ դուրս են գալիս ամբոխից ու կայսեր առաջ բարձրաձայն խոստովանում իրենց հավատքը՝ քարոզելով նրա զորությունը։ Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո, կրկին հավատարիմ իրենց հավատքին, երանելի սրբերը ողջակիզվում են այլ նահատակների հետ միասին։

Լիբիացի Թեոփիլոս սարկավագը ևս նահատակվել է Քրիստոսի հավատքը աներկյուղ քարոզելու համար՝ կռապաշտ Մաքսիմինոսի օրոք։

Այս բոլոր սրբերի հիշատակները Հայ Եկեղեցում նշվում է Հոգեգալստի չորորդ շաբաթվա երկուշաբթի օրը։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...