Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի (Ղուկ. 15:11-32): Առակի բովանդակությունը հետևյալն է: Մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով իր ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջև: Կրտսեր որդին իր բաժինն առնելով գնում է մի հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցվածքը: Այս դժվար դրության մեջ նա հիշում է իր հոր տունը, զղջում իր կատարածի համար, վերադառնում հոր մոտ: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է այն բանի համար, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել, որին էլ հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել նրա համար, ով մեռած էր և կենդանացավ: Առակի խորհրդաբանության համաձայն ավագ և կրտսեր որդիները արդար և մեղավոր հոգիներն են, իսկ հոր կողմից անառակ որդուն ընդունելը յորաքանչյուրին հասկացնում է, որ նույն կերպ էլ Աստված ուրախությամբ ընդունում և իր գիրկն է առնում զղջացող մեղավորին: Սակայն առակի մեջ նաև հետևյալ խրատն է քողարկված, որ երևում է ավագ որդու կերպարի մեջ. բոլոր նրանց, ովքեր արդար են կամ կարծում են, թե արդար են, առակը հորդորում է խուսափել հպարտություն և սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:
Ամուսնությունը քեզ համար չի…
Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չի:
Մինչ կհասցնեք ենթադրություններ անել, շարունակե՛ք կարդալ:
0 կարծիք