Տյառնընդառաջի նախատոնակ

Այսօր առաջարկում ենք ընթերցել ․

Նախատոնակ,

Տյառնընդառաջ:


Հիշե՛ք, որ եկեղեցական տոնացույցը հատուկ այսօրվա համար հրահանգում է՝

«Խոտելի է շրջիլն զհրովն, որ ի տգիտաց է ներմուծեալ»

(մերժելի է կրակի շուրջ շրջելը, որ տգետների կողմից է նեմուծված)։

Տե՛ս «Տօնացոյց», հատոր առաջին, 1834, ՅՕրթագիւղ, էջ 20:

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Ղուկասի, 2. 22-40

Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»: Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ: Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար, եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին էր նրա մէջ: Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, մինչեւ որ տեսնէր Տիրոջ Օծեալին: Նա Հոգով առաջնորդուած՝ եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց. «Այժմ, ո՛վ Տէր, խաղաղութեա՛մբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խօսքի. որովհետեւ աչքերս տեսան փրկութիւնը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լոյս, որ կը լինի յայտնութիւն հեթանոսների համար եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար»: Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին: Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան՝ հակառակութեան: Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»: Եւ այնտեղ կար մի մարգարէուհի՝ Աննա անունով՝ Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթը տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից: Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն: Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում: Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ Օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը՝ Նազարէթ: Եւ մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. եւ Աստծու շնորհները նրա վրայ էին:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Նախատօնակ:

Շրկ. գձ. Այսօր անսկզբնական, իւր սարօքն: Գիրք, Աւետարան, Անդաստան: Տաղ՝ Քրիստոս փառաց: Խնդրեսցուք, Կեցո, Թագ. խաղաղութեան:

Խոտելի է շրջիլն զհրովն, որ ի տգիտաց է ներմուծեալ:

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ