ՎԻՐՔ ԵՒ ԱՂՈՒԱՆՔ (71)

Յիշեցինք թէ Գրիգորի առաքելական աշխատութիւնները Մեծ Հայքէ դուրս ալ տարածուեցան. ուր որ զօրացած էր Հայոց քաղաքական գերիշխանութիւնը։ Հռիփսիմեանց խումբը 70 հոգի եղած է կ’ըսուի (§ 51), որոնցմէ 37 միայն նահատակուեցան Վաղարշապատի մէջ, մնացեալները զանազան կողմեր ցրուած էին կանուխէն։ Ասոնց մէկն էր Նունէ, որ Վրաստան գնաց, եւ Մծխիթա մայրաքաղաքին մէջ բժշկութիւններ կ’ընէր, եւ նոյն իսկ Միհրան բդեշխի կինն ալ բժշկեց։ Ասկէ Միհրան սկսաւ հետաքրքրուիլ Նունէի զօրութեան վրայ, եւ երբ ինքն ալ վտանգաւոր փոթորիկի մը հանդիպեցաւ, Տրդատի փորձանքը յիշեց, եւ Նունէի Աստուծոյն ապաւինելով ազատեցաւ, եւ անկէ ետքը քրիստոնէութեան յարեցաւ եւ Նունէի հետ կռապաշտութիւնը ջնջելու աշխատեցաւ (ԽՈՐ. 170)։ Ասոնք ամէնքը տեղի ունեցան Հայոց դարձին առաջին տարիները։ Նունէ եւ Միհրան Գրիգորի դիմեցին հրահանգուելու համար, եւ անկէ ստացան Վրաստանի համար գլխաւոր հովիւ մը եւ եկեղեցական պաշտօնեաներ, եւ այս կերպով Վրաց կաթողիկոսութիւնը Հայոց հայրապետութեան ենթարկեալ մնաց մինչեւ Է. դար։ Վրաստանէն զատ Աղուանից համար ալ աշխատեցաւ Գրիգոր։ Քրիստոնէութիւնը սկսած էր այնտեղ առաքելական դարէն (§ 16), բայց շարունակութեան մասին յիշատակներ բոլորովին կը պակսին (ԿԱՂ. Ա. 98)։ Տրդատ պատերազմի բռնուեցաւ Աղուանից եւ Բասլաց հետ շուրջ 314-ին, Բասլաց թագաւորը սպաննուեցաւ (ԽՈՐ. 168), իսկ Աղուանից Ուռնայրը, կ’երեւի թէ գերի ինկաւ, որ Հայոց մայրաքաղաքին մէջ կը գտնուի, եւ իր երկիրը դառնալով առաւել լուսաւորէ զԱղուանս (ԿԱՂ. Ա. 99), իբրեւ կատարեալ քարոզիչ մը։ Ուռնայրի մահուընէ ետքն է, որ Գրիգոր իր Գրիգորիս թոռը Աղուանից կաթողիկոս կը ձեռնադրէ, տակաւին մանկահասակ եղած ատեն, վասն հոգեկիր առաքինի արգասեանց բարեհասակ, եւ զգիտութիւն Աստուծոյ յանձին կրելով (ԲԶՆ. 10)։ Մասնաւոր տեղեկութիւններ չունինք ուրիշ երկիրներու, եւ գլխաւորապէս Միջագետքի եւ Ատրպատականի մէջ կատարուած առաքելական աշխատութեանց վրայ, թէպէտ տեսանք թէ այն կողմերուն եպիսկոպոսներն ալ Գրիգորէ ձեռնադրուեցան (ԱԳԹ. 440)։

Հատկորոշիչներ՝ Աուանք, Վիրք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

ՄԱՀՆ ՈՒ ՅԻՇԱՏԱԿԸ (81)

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մահվան մանրամասները

ԿԱՆՈՆՔ ԵՒ ՃԱՌՔ (80)

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանոններն ու ճառերը

ՀԱՒԱՏՈՅ ՀԱՆԳԱՆԱԿԸ (79)

Նիկիական հանգանակի մասին