Վերափոխման տոնի Բ. օր

Հանգուցյալների հիշատակության օր (մեռելոց)։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, 11. 30 – 12. 4

Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան: Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը:

Ով խրատ է սիրում, նա իմաստութիւնէ սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է: լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի: Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չիհասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն: Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար վնասակար է որդը, այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն:

Զաքարիա մարգարե, 2. 10-13

«Խնդա՛ եւ ուրախացիր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կը գամ եւ կը բնակուեմ քո մէջ, – ասում է Տէրը, – եւ այդ օրը շատ ազգեր կապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կը դառնան ու կը բնակուեն քո մէջ»: Երբ դա պատահի, դու կիմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ: Տէրը կը ժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կը լինի Երուսաղէմի հանդէպ, եւ ամէն մարմին երկիւղ կը կրի Տիրոջից, քանի որ նա արթնացել է իր սուրբ ամպերի միջից:

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 6. 16 – 7. 1

Կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ: Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք, – ասում է Տէրը, – եւ մի՛ դիպէք պիղծ բաներին. եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր», -ասում է Ամենակալ Տէրը:

Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով:

Ավետարան ըստ Ղուկասի, 1. 39-56

Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ, որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»: Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կը փառաւորի Տիրոջը, եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով, որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կը տան, որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է: Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է: Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով. հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին, յիշելով իր ողորմութիւնները, ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»: Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† ԴՁ. Բ. օր Վերափոխման։

Օրհ. դկ. Այսօր զանճառելի (զԱրեւելքն զհետն ասա)։ Հրց. դկ. Որ զՄիածնի, իւր սարօքն։ Քրզ. Մայր Սուրբ։ Աւտրն., Արարչական, Խնդր., Կեցո, Քում ամենազօր։ Ժմտ. Աստուածածին զքեզ։ Ճշ. շրկ. դկ. Աստուածածին ամպ լուսաւոր։ Սրբ. Վասն յիշատակի։

Յերեկոյին՝ Քրզ. Մայր Սուրբ։ Հմբ. դձ. Այսօր հրաշափառ։ Զկնի Հայր գթածին Նախատօնակ։ Շրկ. դձ. Որ զդատակնիք, իւր սարօքն։ Քրզ. Ս. զԱստ., Կեցո, Ընկալ Տէր։

Զկնի Սրբոյ Պատարագի կատարի Հոգեհանգիստ վասն համօրէն ննջեցելոց։

Յիշատակ մեռելոց։

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ