Վերափոխման տոնին հաջորդող Բ. կիրակի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

 

Առակներ, 11. 30 – 12. 4

Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան: Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը:

Ով խրատ է սիրում, նա իմաստութիւնէ սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է: լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի: Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չիհասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն: Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար վնասակար է որդը, այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն: Արդարների խորհուրդներըիրաւացի են, իսկ ամբարիշտները նենգութիւնների առաջնորդներ են: Ամբարիշտների բերանները նենգաւորեն. ուղղամիտների բերանը կը փրկի իրենց: Ամբարիշտը որ կողմ էլ դառնայ, պիտի բնաջնջուի, բայց արդարների տները պիտի յարատեւեն: Իմաստունի բերանը պիտի գովաբանուիմարդկանցից, բայց ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհուի: Լաւ է խոնարհ ծառայ լինել իր անձի համար, քան իր անձը մեծարել եւ հաց մուրալ: Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են: Ով մշակում է իր հողը, պիտի կշտանայհացով, իսկ ով դատարկ բաների յետեւից է գնում, նա պակասամիտ է: Ով ժամանակը վատնում է գինարբուքի մէջ, նա անարգանք է թողնելու իր շրջապատի վրայ: Ամբարիշտների ցանկութիւնները չար են, իսկ բարեպաշտների արմատները՝ հաստատուն: Մեղաւորն իր լեզուի պատճառով որոգայթիմէջ կ՚ընկնի, բայց արդարը զերծ կը մնայ դրանից: Քաղցրահայեաց մարդըգթութիւն է գտնում, բայց ով դռների արանքում է պատահում մարդկանց, նեղութիւն է պատճառում հոգուն: Մարդ պիտի լցուի բարիքներով իր բերանիպտղից, եւ իր շուրթերի տուածի համեմատ՝ ստանայ հատուցում:

 

Զաքարիա մարգարե, 2. 10-13

«Խնդա՛ եւ ուրախացիր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կը գամ եւ կը բնակուեմ քո մէջ, – ասում է Տէրը, – եւ այդ օրը շատ ազգեր կապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կը դառնան ու կը բնակուեն քո մէջ»: Երբ դա պատահի, դու կիմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ: Տէրը կը ժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կը լինի Երուսաղէմի հանդէպ, եւ ամէն մարմին երկիւղ կը կրի Տիրոջից, քանի որ նա արթնացել է իր սուրբ ամպերի միջից:

 

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 6. 16 – 7. 1

«Կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ: Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք, – ասում է Տէրը, – եւ մի՛ դիպէք պիղծ բաներին. եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր,- ասում է Ամենակալ Տէրը:

Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով:

 

Ավետարան ըստ Ղուկասի, 1. 39-56

Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ, որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»: Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կը փառաւորի Տիրոջը, եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով, որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կը տան, որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է: Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է: Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով. հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին, յիշելով իր ողորմութիւնները, ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»: Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:

 

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† ԳՁ. Բ. կիր. զկնի Վերափոխման։

Օրհ. դկ. Այսօր զանճառելի, իւր սարօքն (զԱրեւելքն զհետն ասա)։ Ժմտ. Աստուածածին զքեզ։ Ճշ. շրկ. դկ. Աստուածածին ամպ: Հմբ. դձ. Այսօր հրաշափառ։ Նախատօնակ։ Շրկ. դձ. Որ զդատակնիք, իւր սարօքն։ Կեցո։

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ