Սուրբ Վարդանանց զորավարների՝ Ավարայրի մեծ պատերազմում նահատակված 1036 վկաների հիշատակի տոն

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Վարդանանց զորավարներ,

Հայոց հավատի զորությունը,

ՀԱԼԱԾԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ, ԿԵՂԾ ՈՒՐԱՑՈՒԹԻՒՆԸ, ԱՆԳՂԻ ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ, ԱՒԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ, ՆԱՀԱՏԱԿԱՑ ԹԻՒԸ, ՊԵՏԵՐԱԶՄԷՆ ԵՏՔԸ (Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում»–ից)։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Իմաստություն Սողոմոնի, 3. 1-8

Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց: Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ: Ու թէպէտեւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն: Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց: Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով: Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը:

Եսայի մարգարե, 49. 8-9

Այսպէս է ասում Տէրն Իսրայէլին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի եւ փրկութեան օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի եւ ուխտի նպատակով հեթանոսներին տուեցի քեզ՝ երկիրը վերականգնելու եւ աւերակ ժառանգութիւնները ժառանգներին վերադարձնելու համար, շղթայուածներին ասելու, թէ՝ ելէ՛ք, իսկ խաւարի մէջ գտնուողներին, թէ՝ յայտնուեցէ՛ք: Նրանք պիտի արածեն բոլոր ճանապարհներին, նրանց արօտը պիտի լինի բոլոր շաւիղների վրայ:

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 12. 1-7

Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. նայենք Յիսուսին՝ հաւատի զօրագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Ապա ուրեմն՝ մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք, դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ իբրեւ որդիների.: Որդեա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր եւ մի՛ վհատուիր, երբ յանդիմանուես նրանից, քանի որ Տէրը, ում սիրում է՝ խրատում է, պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է: Թէ խրատին համբերող էք, Աս տուած ձեզ կը մօտենայ իբրեւ որդիների:

Ավետարան ըստ Ղուկասի, 6. 20-26

Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց.

– Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայութիւնը ձերն է:

– Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան:

– Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն:

– Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն եւ նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հանդէպ:

– Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք:

– Վա՜յ ձեզ, որ այժմ յագեցած էք, որովհետեւ քաղցած պիտի մնաք:

– Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում էք, որովհետեւ պիտի սգաք ու պիտի լաք:

– Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում:

Ավետարանական հատվածին համապատասխան առաջարկում ենք կարդալ.

«Հոգով աղքատներ» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից)։


ՏՈՆԱՑՈՒՅՑ

Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց՝ հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին։

Օրհ. դկ. Նորահրաշ (զԱնճառելին զհետն ասա՝ յատեանն): Թագ. յաւիտ.՝ Այսօր դասք։ Հրց. դկ. Որ անդադար: Մնկ. եւ Հմբ. ստղ. դկ. Արիացեալք: Զկնի Ճառագայթեալին երգ՝ Գոչեմք առ ձեզ։ Ժմտ. Յաշխարհական։ Ճշ. շրկ. դկ. Արեգակն արդարութեան։ Սրբ. Վասն յիշատակի։

Տօն անուանակոչութեան Նորին Վեհափառութեան Տ. Տ. ԳԱՐԵԳՆԻ ԵՐԿՐՈՐԴԻ Սրբազնագոյն Կաթողիկոսի Ամենայն Հայոց։

Զկնի սրբոյ պատարագի կատարի Մաղթանք Հայրապետական յամենայն եկեղեցիս Հայաստանեայց։

ՏՕՆ ԱԶԳԱՅԻՆ:

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ