Ս. Ստեփանոս Ուլնեցու և Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս ու Ռատիկոս վկաների հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Ստեփանոս Ուլնեցի,

Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս և Ռատիկոս մարտիրոսներ։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, 10. 1-7

Իմաստուն որդին ուրախացնում է հօրը, անմիտ որդին տրտմութիւն է մօր համար: Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից: Տէրը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի: Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան: Խրատուած որդին իմաստուն կը լինի, իսկ անմիտը ծառայ կը դառնայ: Իմաստուն որդին ազատւումէ խորշակից, անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը: Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը: Արդարների յիշատակը մնալու է գոհաբանութեամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջուի:

Եսայի մարգարե, 44. 24-26

Տէրը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, այսպէս է ասում. «Ես եմ Տէրը, որ անում, կատարում եմ ամէն ինչ, միայնակ տարածեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը: Էլ ո՞վ է, որ ի չիք դարձրեց վհուկների կախարդութիւնները եւ դիւթութիւնները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին յետ է դարձնում եւ նրանց խորհուրդները յիմարութեան վերածում, իր ծառաների խօսքերն է հաստատում եւ արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները: Ե՛ս եմ, որ ասում եմ Երուսաղէմին, թէ՝ բնակելի՛ դարձիր, եւ Հրէաստանի քաղաքներին, թէ՝ վերստի՛ն կառուցուեցէք. եւ ես պիտի վերականգնեմ նրանց աւերակները:

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 4. 11-15

Ջանանք, ուրեմն, մտնել այդ հանգստի մէջ, որպէսզի որեւէ մէկը նոյնօրինակ անհնազանդութեան մէջ չընկնի: Կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները: Եւ նրա առաջ չկայ անտեսանելի արարած, այլ ամէն ինչ պարզ ու յստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խօսքերը: Ուրեմն, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Յիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դաւանած հաւատը, քանզի ոչ թէ ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարութեանը, այլ՝ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձուած է ամէն ինչում, բայց առանց մեղքի է:

Ավետարան ըստ Մատթեոսի, 5. 1-12

Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.

– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

– Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն:

– Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն:

– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:

– Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:

– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:

– Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն:

– Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

– Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն:

Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:

«Երանի հեզերին», «Հոգով աղքատներ» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԳՁ. Սրբոյն Ստեփաննոսի Ուլնեցւոյն եւ սրբոց վկայիցն Գոհարինեայ, Ծամիդեսի, Տուքիկոսի եւ Ռատիկոսի։

Օրհ. գձ. Զարիական մահ։ Հրց. Մրտ. աձ. Զքեզ արդար: Մնկ. դձ. Ցնծայ այսօր: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. գձ. Պայծառացիր։ Հմբ. դկ. Մարտիրոս եւ վկայ Քրիստոսի։

, , , , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ