Սուրբ Վառվառա

Սուրբ Վառվառան († շուրջ 306) նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք, Փյունիկյան Իլիոպոլիս քաղաքում: Նա լսում է իր հայրենի քաղաքի քրիստոնյաների քարոզությունը և մկրտվում նրանցից: Վառվառան կարգադրում է իրենց նորոգվող տան պատուհաններից մեկը խաչաձև սարքել, որի համար Վառվառայի հեթանոս հայրը չարչարանքների է մատնում նրան: Կույսը երկար տնային բանտարկությունից հետո էլ չի ուրանում իր հավատքը և դատարանի որոշմամբ գլխատվում է իր իսկ հոր կողմից: Քիչ ժամանակ անց դաժան դատավորն ու կույսի հայրը այրվում են կայծակից:

Հայ Առաքելական եկեղեցին սբ կույսեր Թեկղի, Վառվառայի և Պեղիգեայի հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ. կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

Հատկորոշիչներ՝ Վառվառա

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Submit a Comment

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Սուրբ Վառվառա

Սուրբ Վառվառան († շուրջ 306) նահատակվել է...