Սուրբ Սևերիանոս

Սևերիանոսը († 320) նշանավոր զորավար էր Փոքր Հայքի Սեբաստիայի արքունի բանակում, Լիկիանոս կայսեր օրոք: Երբ «Հայկական լեգեոն» կոչված գնդի 40 քրիստոնյա զինվորները բանտարկվում են, Սևերիանոսն այցելում է նրանց և հոգածություն ցուցաբերում: Նրանց նահատակությունից հետո էլ շարունակում է քրիստոնյաների պաշտպանությունը և քննադատությունն օրվա իշխանավորներին, որ անտեղի հալածում են անմեղ քրիստոնյաներին: Սակայն կրկին դատական ատյան է բերվում, անլուր չարչարանքների ենթարկվում` արժանանալով մարտիրոսության պսակի:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Սևերիանոս Սեբաստացու, Բաբելաս Ծերունու և նրա ութսունչորս աշակերտների հիշատակը տոնում է Խաչվերացի Է. կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ