Սուրբ Ստեփանոս Ուլնեցի

27/08/2012

Բաժին՝ Սրբեր

Սուրբ Ստեփանոս Ուլնեցին ծնվել է Տյուրոսի վրա գտնվող Կոկիսոն քաղաքում: Լինելով ուխտի զավակ՝ հասակ է առել իրեն իսկ մկրտած քահանայի հոգածության և դաստիարակության ներքո՝ որպես մարդ ձևավորվելով աստվածային պատվիրաններով և քաջատեղյակ Ս. Գրքին: Նրա դաստիարակ քահանայի համար ասված է, թե՝ «Ամեն կիրակի մյուս քրիստոնյաների հետ նաև պատանի Ստեփանոսին էր հաղորդում Տիրոջ մարմնի ու արյան կենարար խորհրդին»:

Հուլիանոս Ուրացող կայսեր հալածանքների ժամանակ չարաչար տանջանքների ենթարկվելով՝ նահատակվել է իր ընտանիքի և այլ քրիստոնյաների հետ: Նրա գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի:

Սուրբ Ստեփանոս Ուլնեցու վկայաբանությունը քրիստոնեական դաստիարակության և մարդակերտման լավագույն օրինակ է: Այն ուսանելի է մասնավորապես այսօր, երբ անհրաժեշտությունն ունենք բարձր բարոյականությամբ կրթված հայ քրիստոնյաներով ձևավորված առողջ և կայուն հասարակության՝ պատրաստ մարտնչելու ազգային և քրիստոնեական սկզբունքների համար և հաստատագրելու դրանք:

Հայ Եկեղեցին սուրբ Ստեփանոս Ուլնեցու և Գոհարյանց տոնը հիշատակում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Հատկորոշիչներ՝ Ուլնեցի, սուրբ, Ստեփանոս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Այլ նյութեր

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտներ, որոնց ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն այս աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն իր...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786) Արծրունյաց իշխանական տանից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թ. Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, որին իշխաններն...