Սուրբ Պողոս Առաքյալ

Ս. Պողոսը Տիրոջ 13–րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկիզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի վկայության՝ եկել էին Գալիլիայից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև հրեական և կրոնական կրթությունը Երուսաղեմում՝ աշակերտելով Գամաղիել օրենուսույցին: Նա արհեստով վրանագործ էր: Այն բազմիցս օգնել է առաքյալին իր ճանապարհորդությունների ժամանակ՝ դառնալով վերջինիս ապրուստի միջոցը: Իր իսկ վկայության համաձայն՝ եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևում է նրան, որից հետո Սողոսը՝ հետագայի Պողոս առաքյալը դառնում է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Մկրտվել է Անանիայի ձեռքով: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ՝ քարոզելով Աստծո խոսքը: Նրա անունով մեզ են հասել 14 թղթեր:

Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում 67թ. ներոնյան հալածանքների ժամանակ՝ գլխատվելով:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ Տոների ժամանակ:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ