Սուրբ Պետրոս Առաքյալ

Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա Հիսուսի ամենասիրված առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի: Նա արհեստով ձկնորս էր: Նրա թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունական ձևով՝ Սիմոն: Այս առաքյալին առաջին անգամ տեսնում ենք Հովհաննեսի Ավետարանում, երբ Քրիստոս նրա մասին ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն՝ Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաքը, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Նա առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի:

Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոս Առաքյալը երիցս ուրանում է նրան, սակայն հետո խորապես զղջում իր արածի համար: Հոգեգալստից հետո Պետրոսն էր, որ բացատրում է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսում հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցու ծոցում: Ձերբակալվում է Հերովդես թագավորի կողմից, բայց հրաշքով ազատվում բանտից:

Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում՝ գլխիվայր խաչվելով: Իր անունով մեզ են հասել երկու ընդհանրական նամակներ:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ Տոների ժամանակ:

Հատկորոշիչներ՝ առաքյալ, Պետրոս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Սուրբ Թովմաս Առաքյալ

Սուրբ Թովմաս Առաքյալը՝ «երկվորյակ» անվանված,...