Սուրբ Մարութա եպիսկոպոսը

Ս. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, իսկ մայրը՝ հայ: Մեծ հեղինակություն է վայելել Պարսկաստանում և Բյուզանդիայում: Մասնակցել է 381 թ. Կ. Պոլսի Տիեզերական ժողովին: Երկու անգամ, իբրև Թեոդոս կայսեր բանագնաց, գնացել է պարսից Հազկերտ արքայի մոտ բանակցելու՝ քրիստոնյաների դեմ հալածանքները դադարացնելու համար: Վախճանվել է 422 թ.:

Հայ Առաքելական Եկեղեցին ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ