Սուրբ Մարկոս Ավետարանիչ

Սուրբ Մարկոս Ավետարանիչը Բառնաբասի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունն առաքյալների աղոթավայրն էր Երուսաղեմում: Կարծվում է, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքը կատարեց, իսկ Հոգեգալստին քրիստոնեական եկեղեցին հիմնադրվեց: Նա եղել է Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Ս. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է: Աստծո խոսքն է քարոզել Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Հիմնադիրն է Ղպտի Ուղղափառ Եկեղեցու:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չորս սբ Ավետարանիչների հիշատակը տոնում է Սբ Խաչի տոնին հաջորդող Ե կիրակիից հետո, հանդիպակաց շաբաթ օրը:

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ