Սուրբ Մարկիանոս և Մարտիրոն նոտարներ

Մարկիանոսը և Մարտիրոնն ավագ դպիրներ էին, որ միաժամանակ որպես նոտարներ ծառայում էին Կ. Պոլսի Պատրիարքարանում` օգնելով ժամանակի Պողոս Խոստովանող հայրապետին: Երբ լսում են վերջինիս մահվան լուրը, հայտնում են բոլորին, որ ուղղափառ հավատքի ջերմեռանդ պաշտպան Պողոս հայրապետի մահվան պատճառն արիոսականներն են: Նրանց լռեցնելու համար քաղաքի արիոսական եպարքոսը գլխատել է տալիս նրանց շուրջ 350 թ.:

Հայ Եկեղեցին Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող Հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակը տոնում է Ս. Խաչի Ը. կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ