Սուրբ Ղունկիանոս հարյուրապետ

Սուրբ Ղունկիանոս հարյուրապետի անունը թեև չի նշված Նոր Կտակարանում, բայց նա ներկա է Ավետարանի էջերում:

Ըստ Սրբազան Ավանդության` նա այն հարյուրապետն էր, որ ներկա է եղել Հիսուսի խաչելությանը և մահվանը հաջորդած հրաշքներին: Նա հռոմեացի զինվոր էր և ծնունդով Կապադովկիայից: Տիրոջ խաչելության ժամանակ դարձի է գալիս` հավատալով Փրկչի վարդապետությանը: Ականատեսը լինելով Հիսուսի հրաշափառ հարության` հրաժարվում է սուտ վկայություն տալուց, թե իբր նրա մարմինը գողացել են իր աշակերտները: Ս. Ղունկիանոսը գլխատվել է Պիղատոսի կողմից:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ղունկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի` Մարթայի և Մարիամի հիշատակը տոնում է Ս. Խաչի Զ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ