Եկեղեցի, պատմություն, կրթություն, մշակույթ, արվեստ, կրոն … Ձեր լուսամուտից ներս

Սուրբ Հուսիկ Կաթողիկոս

Հուսիկը Վրթանեսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ և ուներ երկու զավակ՝ Պապ և Աթանագինե: 341 թ. ընտրվում է կաթողիկոս:

Հուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, որ ուզում էր Հուլիանոս Ուրացողի պատկերը կախել եկեղեցում, նրա իսկ հրամանով 347 թ. բրածեծ նահատակվում է և ամփոփվում Թորդանում: