Սուրբ Հովնան մարգարե

Բաժին՝ Սրբեր

Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է։ Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե՝ քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին։ Սակայն անմիջապես չէ, որ նա հետևում է Տիրոջ պատգամին։ Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը՝ Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում։ Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, և ծովը նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ։ Սարսափահար Հովնանը աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո կամոքն Աստծո ազատվում բանտարկությունից։ Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին՝ Հովնանը մեկնում է Նինվե։ Սկսելով իր քարոզը՝ նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին։ Ունկնդիր լինելով Հովնանի մարգարեությանը, հակառակ սպասվածի, բոլոր նինվեացիք՝ մեծից մինչև փոքր ու անգամ թագավորը պահք են պահում և ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից։

Հովնան մարգարեի այս օրինակը հետագայում Հիսուս ներկայացնում է աստվածային նշան հայցող փարիսեցիներին։

Հայ Եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է Առաջավորաց պահքի շրջանում (ուրբաթ օրը), որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ իրապես կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը։

Հատկորոշիչներ՝ Հովնան, մարգարե

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...