Եկեղեցի, պատմություն, կրթություն, մշակույթ, արվեստ, կրոն … Ձեր լուսամուտից ներս

Սուրբ Կյուրեղ եպիսկոպոսը և նրա մայր Աննան

Սուրբ Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սուրբ Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը՝ Հուդա)։ Ըստ վարքագրական աղբյուրների, իբրև տեղանքին լավատեղյակ մեկը, օգնել է Հեղինե թագուհուն գտնելու Քրիստոսի խաչափայտը։ Տեսնելով Սուրբ Խաչի հրաշագործ զորությունը` իր մոր՝ Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ։ Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու շրջանում փոխարինում է նրան Հայրապետական աթոռին։ Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի հետապնդումների շրջանում։

Սուրբ Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր Աննայի հիշատակության օրը նշվում է Կյուրեղ Հայրապետի հետ մեկտեղ՝ Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը։