Սուրբ Կիպրիանոս հայրապետ

Բաժին՝ Սրբեր

Կիպրիանոսն ապրել և գործել է Գ․ դարում: Ըստ Հայսմավուրքի նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր՝ խոր իմաստությամբ և հմուտ՝ մոգության արվեստին: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քրմի դուստր՝ Հուստիանե անունով, որ քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատքի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը՝ մերժում է՝ պատճառաբանելով, որ ինքն արդեն իսկ Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի հավատի ուժից, մկրտվում է և կարճ ժամանակում եպիսկոպոս ձեռնադրվում՝ փայլելով իր սրբակենցաղությամբ: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում: Նահատակվում է նաև Հուստիանե կույսը:

Հատկորոշիչներ՝ Կիպրիանոս, հայրապետ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...